Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի` «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է BBC-ն:
«Միշտ էլ դժվար է հանդես գալ «Ուայթ Հարթ Լեյն»-ում: Անցյալ մրցաշրջանում մենք պարտվեցինք 3:5 հաշվով և ցանկանում էինք այսօր ռևանշի հասնել:
Արդյունքը բավարարեց բոլորիս, թիմն այդքան էլ շատ հնարավորություններ չունեցավ: Կարող էի գոլի հեղինակ դառնալ, սակայն մրցակցի դարպասապահ Ուգո Լյորիսը որսաց դժվարին գնդակը»,- հայտարարել է բելգիացի կիսապաշտպանը: