Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Փրկել Սարգսյան-Ալիեւ հանդիպման «օրիգինալը»

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ծավալվող լարման ֆոնին առանձնահատուկ երանգ է ստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, եւ առաջացող կարեւոր հարցերից մեկը դառնում է այն, թե Մոսկվայի ու Անկարայի հակադրության մեջ ինչքանով կարող է ներգրավվել այդ գործընթացը:

Թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առանցքային շահառուներից են, հետեւաբար՝ ղարաբաղյան գործընթացը կարող է որոշակիորեն դիտարկվել որպես միմյանց հարվածելու միջոցներից մեկը: Ռուսական մամուլը, օրինակ, արդեն իսկ հենց այդպիսի մտադրության մասին ակնարկով է ներկայացրել Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, թե Անկարան ամեն ինչ կանի Ադրբեջանի «օկուպացված» տարածքները վերադարձնելու համար: Դավութօղլուն այդ հայտարարությունն արել էր ռուս-թուրքական լարումից հետո, եւ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը դա ներկայացրել էր որպես վկայություն, որ Անկարան կարող է Ռուսաստանին հարվածել «ղարաբաղյան ճակատում»:

Ռուսական «Կոմերսանտը» պատկանում է ուզբեկ Ալիշեր Ուսմանովին, իսկ գլխավոր խմբագիրը ադրբեջանցի է: Այնպես որ, դժվար է միարժեք նշել, թե հատկապես ում շահերն են արտահայտվում այդ լրատվամիջոցի այս կամ այն հրապարակման մեջ: Սակայն փաստը ինքնին, որ խնդիրը ներկայացվում է հենց նման տոնայնությամբ, հուշում է, որ ինչ-որ մեկին դա կարող է եւ պետք լինել: Ընդ որում՝ բոլորովին բացառված չէ, որ պետք կարող է լինել մի քանիսին:

Արդեն իսկ նկատելի է, որ այս ուղղությամբ կատարվում են որոշակի քայլեր: Բաքուն, օրինակ, արդեն մի քանի անգամ ինտենսիվ հայտարարում է, որ Ռուսաստանի արտգործնախարարը ներկայացրել է կարգավորման առաջարկներ: Հատկանշական է, որ Բաքուն այդ մասին հայտարարում է ռուս-թուրքական լարումից հետո, մինչդեռ ՌԴ արտգործնախարարը Հայաստան այցելել էր դրանից շատ օրեր առաջ, իսկ Բաքու էլ ավելի շուտ էր այցելել, որից հետո, ի դեպ, Ադրբեջանը սկսեց հայկական խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում Արեւելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը արագանքել էր Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը՝ ասելով, որ Լավրովը որեւէ առաջարկ չի ներկայացրել, եւ Մինսկի խումբը շարունակում է միասնական աշխատանքը՝ հիմնված երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարությունների վրա:

Սակայն երեկ ընդունելով Թուրքիայի արտգործնախարարին՝ Մամեդյարովը կրկնել է Լավրովի առաջարկի մասին հայտարարությունը: Ռուսաստանը առայժմ չի արձագանքել: Շատ հավանական է, որ չարձագանքի էլ, քանի որ, մեծ հաշվով, Մոսկվային չի խանգարի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն հայտարարութունները «առաջարկել է, չի առաջարկել» ոգով: Ակնհայտ է, որ Ղարաբաղի խնդիրը վերստին կարող է դառնալ շանտաժի օբյեկտ, որից կարող է օգտվել ով ասես, բայց անկասկած՝ ոչ Հայաստանը եւ ոչ Լեռնային Ղարաբաղը: Նույն կերպ կարող է շանտաժել նաեւ Ռուսաստանը, հենց թուրքական նախաձեռնություններով եւ Հայաստանին պարտադրել միանալ Թուրքիայի դեմ իր նախաձեռնություններին: Ավելին՝ գուցե նույնիսկ ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ Արեւմուտքի դեմ նախաձեռնություններին:

Հետեւաբար՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար ներկայումս հրամայական է հարցը դուրս բերել նմանօրինակ ռիսկի գոտուց: Այստեղ դաշնակիցներ կան՝ Իրանն ու Արեւմուտքը: Երեւանին անհրաժեշտ է ինտենսիվ աշխատել այդ ուղղությամբ եւ նրանց օգնությամբ որոշակի դիվանագիտական «անվտանգության» վահան ձեւավորել ղարաբաղյան խնդրի շուրջ: Այն, որ Հայաստանի արտգործնախարարը Վրաստանում հերքել է Ադրբեջանի նախարարի հայտարարությունները Լավրովի առաջարկի մասին, հուշում է, որ Երեւանը հակված չէ տրվել շանտաժի: Բայց Երեւանի հակումները եւ քաղաքական կամքը տարբեր բաներ են, եւ դժվար է ասել, թե ինչ կլինի, եթե ճնշումները ուժեղանան:

Այստեղ, ըստ ամենայնի, կարեւոր է դառնում Մինսկի խմբի համանախագահ եռյակի հայտարարությունը, որի միջոցով պետք է հավաստիացվի, որ ռուս-թուրքական հակադրությունը իր բացասական ազդեցությունը չի ունենա ղարաբաղյան խնդրի վրա: Օրինակ՝ երբ ուկրաինական ճգնաժամը մտել էր պատերազմական թեժ փուլ եւ վերածվել Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մի քանի անգամ հանդես եկավ հայտարարությամբ, որ չնայած Ուկրաինայի հարցում տարաձայնությանն ու թեժ հակադրությանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կանեն ամեն ինչ, որպեսզի այդ լարվածությունը չտարածվի ղարաբաղյան հարցում իրենց աշխատանքի վրա:

Ռուս-թուրքական լարումն այն է, ինչը եւս կարող է իր ազդեցությունն ունենալ ղարաբաղյան գործընթացի վրա, եւ այստեղ էլ կարծեք թե կա միջամտության կարիք: Հետաքրքրական է, որ վերջին օրերին նվազել են հրադադարի խախտման դեպքերը սահմանային գոտում: Սա, իհարկե, ողջունելի է, սակայն ակնհայտորեն ռիսկ կա, որ գործ ունենք փոթորկից առաջ անդորրի հետ: Դեկտեմբերի սկզբին նախատեսվում է Սարգսյան-Ալիեւ հանդիպում, որի կոնկրետ օրը եւ վայրը, իհարկե, դեռեւս հայտնի չէ: Մինչդեռ կա վտանգ, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կարող է արդեն ոչ թե բուն Ղարաբաղի հակամարտությանը, այլ ռուս-թուրքական կոնֆլիկտին վերաբերել ու ծառայել: Այդ հանդիպման «օրիգինալ» իմաստը ներկայումս ունի դիվանագիտական պաշտպանության կարիք, որպեսզի անդորրից հետո չլինի փոթորիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում