Մոլդովայի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Բրեգան օրենք է ստորագրել երկրում անվտանգության և հասարակական կարգի ապահովման մասին, հայտնում է Publika.md-ն:
Օրենքը ստորագրվել է կապված ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին անվտանգության՝ վերջին տարիներին ավելացված սպառնալիքների հետ:
Բրեգան հանձնարարել է ուժեղացնել երկիր ժամանող օտարերկրյա քաղաքացիների հոսքի վերահսկողությունը: Միջոցառումների թվում է նաև անվտանգության գոտիներում մոնիտորինգի ուժեղացումը, ինչպես նաև Տիրասպոլի և արտաքին գործընկերների հետ երկխոսության պահպանումը` միջազգյաին սպառնալիքները կանխելու նպատակով:
Բացի դրանից՝ համապատասխան հաստատությունների ղեկավարները պետք է հետևեն, որ այդ միջոցառումների կատարման ժամանկ չխախտվի քաղաքացիների իրավունքը: