Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է չմասնակցել «Եվրո-2016»-ին, տեղեկացնում է L’Equipe-ը:
Հաղորդվում է, որ Բենզեման չի մասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին, եթե մինչ այդ չհասցնի ավարտին հասցնել «Վալբուենայի գործը»:
Հիշեցնենք, որ Բենզեման խոստովանել է, որ միջնորդ է եղել, երբ անհայտ մարդիկ Վալբուենային սպառնացել են հրապարակել նրա մասնակցությամբ անձնական տեսանյութեր: