Մյունխենի «Բավարիա»-ի ավագ, եզրային պաշտպան Ֆիլիպ Լամը խոսել է Գերմանիայի առաջնության շրջանակներում կայացած` «Հերտա»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Խաղից առաջ որոշ խնդիրներ եղան, քանի որ թիմում թվով շատ են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները:
Մի փոքր դժվար էր խաղալ առանց որոշ առանցքային ֆուտբոլիստների: Բարեբախտաբար, «Բավարիա»-ն կարողացավ որոշում գտնել և հաղթեց մրցակցին»,- հայտարարել է գերմանացի պաշտպանը: