Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան չի պատրաստվում լքել փարիզյան ակումբը, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ցանկանում եմ կարիերաս ավարտել ՊՍԺ-ում: Պետք է դա քննարկենք ակումբի ղեկավարության հետ: Ինձ և իմ ընտանիքին դուր է գալիս ապրել Փարիզում»,- հայտարարել է Տիագո Սիլվան:
Հիշեցնենք, որ Տիագո Սիլվան, չնայած փայլուն խաղերին, չի հրավիրվել Բրազիլիայի հավաքական: