Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

25-ամյա երիտասարդը Ծերեթելիում մարմնավաճառի ծառայությունների դիմաց կեղծ 1000 դրամանոցներով է վճարել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ավարտվեց Համլետ Գ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Համլետը 2015 թվականի մարտի 19-ին իր ընկերուհու բնակարանում, վերջինիս գունավոր լազերային տպիչի միջոցով պատճենահանման եղանակով պատրաստել է 9 հատ 1000 դրամանոց, 4 հատ 5 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ:

Հաջորդ օրը՝ 2015 թվականի մարտի 20-ի ուշ երեկոյան, Համլետն ընկերոջն առաջարկել է գնալ մարմնավաճառի մոտ ու զվարճանալ:

Երիտասարդները գնացել են Բագրատունյաց պողոտա:

Մոտեցել են մարմնավաճառությամբ զբաղվող Էլմիրա Խ.-ին ու պայմանավորվել են, որ նա 25 հազար դրամով սեռական հարաբերություն ունենա երկու երիտասարդի հետ: Այդ գումարի մեջ մտնում էր նաև հյուրանոցի սենյակի վարձը՝ 5 հազար դրամը:

Պայմանավորվելուց հետո եռյակը  ոտքով գնացել է մոտակա՝ Չեխովի  30 հասցեում գործող «Բաղնիք» հյուրանոց:

Ճանապարհին Համլետը 4 հատ 5 հազարանոց ու 5 հատ հազարանոց կեղծ թղթադրամները տվել է մարմնավաճառուհուն: Վերջինս թղթադրամները անփութորեն դրել է պայուսակի մեջ:

4 հատ կեղծ հազարանոց թղթադրամները Համլետը պահել է իր մոտ:

Հյուրանոցում սենյակ են վերցրել: Մատուցողուհին պահանջել է, որ սենյակի վարձը վճարեն սկզբից:

Մարմնավաճառուհին իրեն տրված կեղծ թղթադրամների միջից հանել մի հինգ հազարանոցը:

Համլետը մարմնավաճառուհու ձեռքից վերցրել է թղթադրամը, անձամբ է մոտեցել դռան մոտ կանգնած մատուցողուհուն:

Սենյակում գտնվող մարմնավաճառուհին և Համլետի ընկերը լսել են մատուցողուհու ձայնը, ով ասել է՝ ի՞նչ փող եք տալիս, սա կեղծ է:

Մարմնավաճառուհին անմիջապես հանել է իր մոտ եղած թղթադրամները՝ 20 հազար դրամ ընդհանուր գումարը, և տեսել է, որ իր մոտ եղած թղթադրամներն էլ են կեղծ՝ դրանք պաշտպանիչ ժապավեն չեն ունեցել:

Համլետը նրանց ասել է, թե ինքն էլ է խաբվել, այդ թղթադրամները, իբր, իրեն տվել են բուքմեյքերական գրասենյակում:

Երբ դուրս են եկել հյուրանոցից, Համլետն ու մարմնավաճառուհին «պատահաբար» հանդիպել են նաև փողոցում, իսկ քիչ անց նրանց են մոտեցել ոստիկաններն ու երկուսին էլ բերման են ենթարկել ոստիկանություն:

Համլետ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ իսկական փողով՝ 1 միլիոն դրամով…

Դատական քննության սկզբում Համլետը, առաջադրված մեղադրանքը չընդունելով՝ պնդում էր, թե ինքը ոչ թե կեղծ փող է իրացրել, այլ փորձել է «պատժել» մարմնավաճառուհի Էլմիրային:

Ըստ Համլետի՝ դեպքից մի քանի օր առաջ ինքը ցանկացել էր օգտվել մարմնավաճառուհու ծառայություններից: Գնացել էր Բագրատունյաց պողոտա, մոտեցել էր մարմնավաճառուհի Էլմիրային:

Վերջինս իր ծառայությունների համար շատ մեծ գումար էր պահանջել՝ 10 հազար դրամ: Համլետն Էլմիրային առաջարկել էր իր մոտի գումարով բավարարվել, բայց մարմնավաճառուհին խոսել էր վիրավորական, նույնիսկ արհամարհական տոնով:

Համլետն իր արժանապատվությունը խոցված էր համարել, չէր օգտվել մարմնավաճառուհու ծառայություններից, բայց որոշել էր «պատժել» նրան, «քթից բերել»:

Եվ նա վճռել էր… կեղծ փողով վճարել նույն մարմնավաճառուհուն՝ օգտվելով նրա ծառայություններից: Դեռ ընկերոջն էլ էր հրավիրել…

Իր դատաքննական ցուցմունքում Համլետն ասել է. «Ես փողը տպելիս չեմ կենտրոնացել, թե ինչքան եմ տպում: Երբ վերջացրել եմ, հաշվել-տեսել եմ՝ 29 հազար է: Ես կեղծ փողի կարիքը չունեի, ես կարող եմ իմ գումարը աշխատանքով վաստակել… Եթե մարմնավաճառը 10 հազար դրամ էր պահանջել, մտածել եմ՝ մի 10 հազարով էլ… աղայություն կանեմ… Իսկ մնացած 9 հազարով աղբարկղին պիտի աղայություն անեի… »:

Համլետը դատարանում նաև այն կարծիքը հայտնեց, թե «մարմնավաճառից ամեն բան սպասելի է», ինքն ավել փող է տպել զուտ նրա համար, որ չհասնի մարմնավաճառի մոտ ու հանկարծ պարզվի՝ փողը նորից քիչ է…

Դատական վիճաբանությունների փուլում, լսելով դատախազի ճառը՝ իրական ազատազրկման պահանջով, Համլետը փոխեց դիրքորոշումը:

Նա իրեն լիովին մեղավոր ճանաչեց, ընդունեց մեղքը և զղջաց կատարածի համար: Համլետն ասաց, թե հասարակությանը պիտանի անդամ է, իսկ հետայսու՝ քաղելով համապատասխան դասերը, միայն օրինապաշտ է լինելու, այլևս՝ ո՛չ մի սայթաքում…

Դատարանը Համլետ Գ.-ին մեղավոր ճանաչեց  ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասով, դատապարտեց 3 տարի ազատազրկման, պայմանական դատապարտություն կիրառեց ու սահմանեց 2 տարի փորձաշրջան:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում