«Նուվել դ՛Արմենի մագազին» ամսագրի լրագրող Սեդա Մավյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությանը և դրան հաջորդած գործողություններին՝ նշեց, որ Ֆրանսիան ժողովրդավարական երկիր է.
«Մենք գործ ունենք մի ժողովրդավարական պետության հետ, որը փորձում է խնդիրը լուծել իրավական հարթությունում: Սա մեզ համար պետք է օրինակ լինի: Վաղը եթե ռուսը, եզդին կամ վրացին որևէ գործողություն կատարեն Հայաստանում, ի՞նչ պետք է անենք: Մենք պետք է տեսնենք, թե ինչպես են Ֆրանսիայում մարդիկ փորձում պայքարել ատելության բնազդի դեմ: Մենք տեսնում ենք, թե այս պետությունն ինչպես է մտածում, որ դուրս գա այս իրավիճակից՝ մնալով օրինաց երկիր»,- ասաց նա: