Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Շիրակ»-ը հաղթեց «Գանձասար-Կապան»-ին, «Բանանց»-ն ու «Միկա»-ն հաղթողին չորոշեցին. փուլի ամփոփում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 15-րդ տուրում տեղի ունեցան «Բանանց» – «Միկա» և «Շիրակ» – «Գանձասար-Կապան» հանդիպումները:

Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում տանտերերին հաջողվեց առավելության հասնել Կապանը ներկայացնող «Գանձասար»-ի նկատմամբ: 11-րդ րոպեին «Շիրակ»-ի ֆուտբոլիստ Դավիթ Հակոբյանը կարողացավ օգտվել մրցակցի պաշտպանների սխալից ու դիպուկ հարված կատարել՝ հաշվի մեջ առաջ մղելով տանտերերին: Խաղի վերջնամասում՝ 82-րդ րոպեին, հյուրերի ֆուտբոլիստ Գեղամ Հարությունյանը գլխի հարվածով կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն 3 րոպե հետո Գյումրու ակումբի ֆուտբոլիստ Վիուլեն Այվազյանը նորից առաջ մղեց տանտերերին: Հանդիպումն այսպես էլ ավարտվեց՝ 2:1՝ հօգուտ «Շիրակ»-ին:

Տուրի մյուս խաղում «Բանանց-1» մարզադաշտում «Բանանց»-ն ընդունեց «Միկա»-ին: Հանդիպման 9-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Վահագն Այվազյանը կարողացավ դիպուկ հարվածով գնդակն ուղարկել Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը: 19-րդ րոպեին «Միկա»-ի ֆուտբոլիստ Սամվել Մելքոնյանը կարողացավ արդյունավետ օգտագործել տուգանայինից կատարած փոխանցումն ու հավասարեցնել հաշիվը: Խաղն այսպես էլ ավարտվեց՝ 1:1:

Այսպիսով՝ 15-րդ տուրից հետո «Ալաշկերտ»-ը 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Փյունիկ»-ը 30 միավորով երկրորդ տեղում է, նրան հաջորդում է «Արարատ»-ը՝ 25 միավորով: «Շիրակ»-ը 24 միավորով չորրորդն է, «Գանձասար-Կապան»-ը 22 միավորով՝ հինգերորդը: «Միկա»-ն ու «Բանանց»-ը 14 միավորով կիսում են 6-7-րդ հորիզոնականները: Իսկ ահա առաջնությունում ոչ մի հաղթանակ չտոնած «Ուլիս»-ը 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում