ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի մասին: Այս մասին տեղեկանում ենք «Eurosport»-ից:
«Եթե որևէ մեկը ցանկանում է թուրք մարզիկի հրավիրել իր ակումբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ապա պետք է ասեմ, որ կարող է վստահ լինել՝ այդ հնարավորությունը նա չի ունենալու»,- մասնավորապես ասել է Մուտկոն:
ՌԴ սպորտի նախարարությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ թուրք մարզիկներին իրենց թիմեր հրավիրելուց: