Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Երկաթյա վարագույրի էլեկտրոնային տարբերակը

Ռուսական մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Ռուսաստանը պատրաստվում է ԵՏՄ սեղանին դնել համացանցային առևտրի մասքատուրքով չհարկվող շեմը իջեցնելու մասին համաձայնագիր, որով նախատեսվում է 1000 եվրոյի շեմը հասցնել 15 եվրոյի: Այսինքն՝ ովքեր համացանցով ձեռք կբերեն մինչև 150 եվրոյի ապրանք, կազատվեն մաքսատուրքից, իսկ դրանից բարձր գնման դեպքում կվճարեն մաքսատուրք: Այդ մասին գրել է ռուսական «Վեդոմոստին»:

Թերթը գրել էր նաև, որ սահմանվում է նաև գնումների համար վճար՝ 25 եվրո, որն անկախ գումարի ծավալից պետք է կատարվի: Այսինքն՝ երբ դուք ձեռք եք բերում, ասենք, 30 եվրոյի որևէ ապրանք՝ համացանցային, էլեկտրոնային առևտրի միջոցով, դուք պետք է Եվրասիական միությանը վճարեք 25 եվրո: «Վեդոմոստին» գրում է, որ Բելառուսն ու Ղազախստանը համաձայնել են նոր առաջարկին, իսկ Հայաստանը դեռ մոտեցում չի հայտնել: Հայաստանին երևի չեն էլ հարցնի, Հայաստանն ընդամենը կքվեարկի, երբ հարցը դրվի ԵՏՄ հանձնաժողովի սեղանին: Հայաստանը չի գնա դեմ որևէ առաջարկության, որն անում է Ռուսաստանը:

Այսպիսով, Հայաստանի հասարակությանը կհասնի ԵՏՄ կոչվող կառույցի հերթական գարշահոտությունը: Այդ կառույցը առայժմ բացի կորուստներից՝ Հայաստանի քաղաքացուն որևէ այլ բան չի տվել: ԵՏՄ-ի ստեղծումից ի վեր Հայաստանը զգում է դրա տնտեսական վնասներն ու սահմանափակումները միայն՝ կրճատվում է ներմուծումը, կրճատվում է արտահանումը, նվազում են տրանսֆերտները, և հիմա էլ փաստորեն պատրաստվում են սահմանափակել շարքային քաղաքացիների էլեկտրոնային գնումների հնարավորությունը:

Հայաստանում, օրինակ, ներկայումս չհարկվող շեմը 200 հազար դրամն է, մոտավորապես 400 դոլար: Ընդ որում՝ քաղաքացին գրեթե չի վճարում նաև առաքման համար՝ հազիվ 5-10 դոլար: Ժամանակակից աշխարհում էլեկտրոնային առևտուրը տեխնոլոգիական անքակտելի մի բաղկացուցիչ է, որը բավական հարմարավետ է դարձրել քաղաքացիների կյանքը: Եվ ահա, ԵՏՄ-ում, ըստ էության, փորձում են սահմանափակել այդ հարմարավետությունը:

Ավելին՝ սա, ըստ էության, նաև քաղաքացու և աշխարհի շփման սահմանափակում է, այսպես ասած՝ երկաթյա վարագույի մի տարր, առայժմ, իհարկե, ոչ կոպիտ ու քողարկված, սակայն շոշափելի տարր: Ընդհանրապես, որևէ սահմանափակում, որն իր մեջ կներառի անջրպետ քաղաքացու և մնացյալ աշխարհի հաղորդակցության մասով, դա ըստ էության երկաթյա վարագույրի մի տարր է: ԵՏՄ-ում, ըստ էության, փորձ է արվում ներդնել հենց այդ տարրը: Ավելին՝ սա ամենայն հավանականությամբ լավ մտածված մի մարտավարություն կամ ռազմավարություն է, որը երկաթյա վարագույրի ներդրման, այսպես ասած, «քաղաքակիրթ» տարբերակ է:

Բոլորովին վերջերս Ռուսաստանում սկսեցին քննարկել այդ երկրի քաղաքացիներին Եվրոպա ելքի վիզա տրամադրելու սահմանափակման հարցը՝ իբրև թե անվտանգության նկատառումներից ելնելով: Փարիզի ահաբեկչությունները դարձան այդ հարցի ազդարարման առիթ: Պետք չէ կասկածել, որ վաղ թե ուշ այդ հարցը կբերվի արդեն ԵՏՄ օրակարգ, կամ այս դեպքում՝ գուցե ՀԱՊԿ օրակարգ, քանի որ, այսպես ասած, անվտանգության խնդիր է: Ընդ որում՝ այդ ամենից անգամ զարմանալ պետք չէ, որովհետև այլ մարդուց, որը աղետ է համարում ԽՍՀՄ փլուզումը, հազիվ թե հնարավոր լինի սպասել այլ ռազմավարություն, քան ԽՍՀՄ վերականգնումը:

Մեծ հաշվով, մենք ականատես ենք ԽՍՀՄ-ի քայլ առ քայլ վերականգնման գործընթացի: Իսկ ԽՍՀՄ-ը վերականգնել հնարավոր է միմիայն աշխարհի հետ երկաթյա վարագույր կառուցելով, այսինքն՝ սահմանափակելով հասարակությունների շփումները աշխարհի հետ, այլապես ԽՍՀՄ վերականգնումը կլինի անհնար: ԵՏՄ-ում գտնվող Հայաստանը փաստացի գտնվում է ԽՍՀՄ վերականգնման գործընթացում: Ընդ որում՝ այդ գործընթացում գտնվում է լիակատար ձայնազրկության պայմաններում, ունակ չլինելով պաշտպանել անգամ սեփական շահերը:

Եթե Բելառուսն ու Ղազախստանն, օրինակ, կարողանում են Ռուսաստանի հետ ինչ-որ քաղաքական առևտուր անել և կորզել զիջումներ, Հայաստանը այդ հնարավորությունից զրկված է իսպառ: Ու նաև այն պատճառով, որ եվրասիական կապիտուլյացիան տեղի է ունեցել ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության «սպիտակ դրոշով»: Ավելին՝ եղել է «սպիտակ դրոշը» պարզելու համար ներքին մրցակցության պայմաններում, երբ ընդդիմությունը իշխանությունից ավելի բարձր էր փորձում պարզել այդ դրոշը բռնած իր ձեռքը: Իսկ այդ ամենն էլ տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության և տնտեսական շահերի մասին առասպելներով, որոնք փլվեցին խաղաքարտե կամ ավազե տնակի նման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում