Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Մալաթիա-Սեբաստիայում դպրոցականները «հաշիվ մաքրելու» ժամանակ իրար վրա են կրակում և միմյանց աչք հանում

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց անչափահաս՝ 1999 թվականի մարտի 3-ին ծնված, հանցագործության կատարման պահին ավագ դպրոցի 11-րդ դասարանում, այժմ՝ 12-րդ դասարանում սովորող Արտյոմ Ծ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի սեպտեմբերի սկզբին 15-ամյա Արտյոմ Ծ.-ն իրենց թաղամասի երաժշտական դպրոցի մոտակայքում գտել է «Բայկալ» տեսակի օդաճնշիչ ատրճանակ, վերցրել ու պահել է իր մոտ:

Սեպտեմբերի 5-ին, ժամը18-19-ի սահմաններում Արտյոմը փողոցում հանդիպել է գործով անչափահաս տուժող Արմենին ու նրա ընկերոջը: Այդ ժամանակ նրանց է մոտեցել 9-10 տարեկան մի տղա՝ Էրո անունով, ու Արտյոմ Ծ.-ին բողոքել է, որ Արմենը նեղացրել է իրեն:

Արտյոմ Ծ.-ն դիտողություն է արել Արմենին: Արդյունքում պատանիների միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Արտյոմ Ծ.-ն հանել է իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակը, կրակել է Արմենի ուղղությամբ ու նրան պատճառել է աջ աչքի ակնագնդի բարդացած կրկնակի թափանցող վնասվածք, որն ուղեկցվել է աջ աչքի տեսողության բացակայությամբ, ակնագնդի պարունակության արտանկումով, հետտրավմատիկ կատարակտայով: Տուժող Արմենի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Արտյոմ Ծ.-ին մեղադրանք է առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դատարանում ամբաստանյալ Արտյոմ Ծ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե տուժող Արմենին ճանաչում է մոտ երկու տարի, նրա հետ նորմալ հարաբերությունների մեջ է:

Դեպքի օրը իրենց դպրոցի մոտի այգում տեսել է Արմենին ու նրա ընկերոջը: Այդ ժամանակ մոտեցել է մոտակա շենքերից մեկում ապրող մի փոքր տղա ու ասել է, որ Արմենն իրեն նեղացրել է:

Ինքն Արմենին ասել է, որ երեխային պետք չէ նեղացնել, դա սխալ մտածելակերպ է: Արմենն առարկել է, իրենք սկսել են վիճել:

Ինքն ու Արմենը միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել, առաջինն Արմենն է խփել: Վիճաբանության ձայներից մոտեցել են տարիքով մարդիկ, բաժանել են իրենց:

Իրենք հեռացել, կանգնել են միմյանցից 8-10 մետր հեռավորության վրա: Արմենը հայհոյել է իրեն ու արագ վազել է իր ուղղությամբ: Ինքը վախեցել է, որովհետև Արմենն իրենից ֆիզիկապես ուժեղ էր: Ինքը ձեռքը տարել է գոտկատեղը, հանել է մի քանի օր առաջ գտած ատրճանակը ու առանց Արմենի դեմքին նշան բռնելու մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ:

Տեսել է, որ Արմենի դեմքից արյուն է հոսում, նրան ուղեկցել է դեպի ցայտաղբյուր: Օգնել է, որ նա լվացվի: Հետո ինքը հեռացել է, գնացել է ռոբոտների գործարանի մոտակայքը, ատրճանակը թաքցրել է քարերի արանքում ու գնացել է տուն:

Ինքը Արմենի ուղղությամբ կրակել է վախից: Կրակելու ժամանակ չի գիտակցել՝ ինչ հետևանքներ կարող էին առաջանալ:

Տուժողի ներկայացուցիչը հայտնել է, որ տուժող Արմենը ենթարկվել է երկու վիրահատության: Տուժող կողմը կատարել է շուրջ 11 միլիոն 034 հազար 743 դրամի ծախս…

Ավագ դպրոցի հոգեբանը հայտնել է, թե Արտյոմ Ծ.-ն իրենց դպրոցի աշակերտ է: Ուսման ընթացքում նա հակաօրինական վարքագիծ չի դրսևորել, մշտապես եղել է ակտիվ, բնավորությամբ առաջնորդ է: Դեպքից հետո նա եղել է լարված վիճակում, իսկապես զղջում է կատարածի համար, ներկայումս գտնվում է հավասարակշռված, կայուն վիճակում:

Հոգեբանը կարծիք է հայտնել, որ եթե Արտյոմը գիտակցեր իր արարքի հետևանքները, չէր դիմի նման քայլի:

Տուժող Արմենի նախաքննական ցուցմունքով՝ ինքը դիտողություն է արել անշնորհք պահվածքով մի 9-10 տարեկան երեխայի, այդ տղան նեղացած հեռացել է: Քիչ անց վերադարձել է տարիքով ավելի մեծ երեք տղաների հետ, որոնցից մեկը եղել է իր ծանոթ Արտյոմը:

Վերջինս իրեն հարցրել է, թե ինչու է նեղացրել երեխային, նա ասել է, թե դա «սխալ մտածելակերպ է»: Ինքն էլ կատակով ասել է. «Ո՞վ ունի քո մտածելակերպը»:

Դրանից իրենց միջև վեճ է առաջացել: Ինքն ու Արտյոմը հարվածել են միմյանց: Իրենց բաժանել են, Արտյոմին տարել են մի կողմ: Նա գոտկատեղից ատրճանակ է հանել ու կրակել է իր ուղղությամբ: Մի գնդակը դիպել է իր շրթունքին, մյուսը՝ աչքին: Արյուն է հոսել: Ինքը գնացել է ցայտաղբյուրի մոտ՝ լվացվելու: Արտյոմը նորից մոտեցել է, հարվածներ է հասցրել իրեն, մոտակայքի տարեց մարդիկ իրենց բաժանել են: Եկել է իր պապիկն ու իրեն տարել է հիվանդանոց:

Նախաքննության ժամանակ Արտյոմ Ծ.-ն պահած տեղից հանել ու նախաքննական մարմնին է ներկայացրել հանցագործության կատարման գործիքը՝ օդաճնշիչ ատրճանակը:

Փորձագետի եզրակացության համաձայն՝ այդ ատրճանակը սարքին վիճակում է, պիտանի է նպատակային օգտագործման համար, հանդիսանում է օդաճնշիչ զենք: Օդաճնշիչ զենքերը չեն համարվում հրազեն կամ գազային զենք:

Ընդհանուր իրավասության դատարանը Արտյոմ Ծ.-ին մեղավոր էր ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը պետք է հաշվվեր ամբաստանյալին կալանքի տակ առնելու պահից՝ եթե դատավճիռը օրինական ուժի մեջ մտներ:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել  ամբաստանյալի օրինական ներկայացուցիչը՝ խնդրելով Արտյոմ Ծ.-ին իրական ազատազրկման չդատապարտել, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել կամ սահմանել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց  բժշկական եզրակացություն այն մասին, որ Մոսկվայում կատարված վիրահատությունից հետո տուժողի վնասված աչքի տեսողությունը սկսել է մասնակիորեն վերականգնվել:

Տուժող կողմը այլևս բողոք կամ պահանջ չներկայացրեց:

Անչափահաս ամբաստանյալը հայտնեց, որ զղջում է կատարածի համար: Չի պատկերացրել, որ օդամղիչ ատրճանակով կրակելը կարող է նման լուրջ հետևանք առաջացնել: Եթե իմանար, ատրճանակը չէր կրի ու չէր գործադրի:

Ամբաստանյալը խնդրեց իրեն չազատազրկել, հնարավորություն տալ ուսումը շարունակելու և զինվորական ծառայության պարտականությունը կատարելու:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Գ. Ավետիսյան, Ռ. Բարսեղյան, Ս. Չիչոյան կազմով, հաշվի առնելով տուժողի վնասված աչքի տեսողության մասնակի վերականգնումը, այն, որ տուժող կողմը այլևս բողոք կամ պահանջ չի ներկայացնում, նաև այն, որ ամբաստանյալը դեռ դպրոցական է, նա անկեղծորեն զղջում է կատարածի համար, ինչպես նաև՝ պատասխանատվությունն  ու պատիժը մեղմացնող այլ հանգամանքներ, եզրակացրեց, որ ընդհանուր իրավասության դատարանը սահմանել է ակնհայտ խիստ պատիժ:

Վերաքննիչ բողոքը բավարարվեց:

Արտյոմ Ծ.-ն մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով ու դատապարտվեց  ոչ թե 4 տարի 6 ամիս, այլ 3 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառվեց ու սահմանվեց  2 տարի փորձաշրջան:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում