ԱՄԷ-ի փոխնախագահ և Դուբայի շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը հայտարարել է, որ մինչև 2050 թվականը Էմիրություններում էներգիայի «մաքուր» աղբյուրների մասնաբաժինը կկազմի 75%, գրում է RIA Novosti-ն:
Այդ մասին փոխնախագահը հայտարարել է Ալ-Մարմումում հերթական արևային էլեկտրակայանի մեկնարկի ժամանակ: Էլեկտրակայանի առավելագույն հզորությունը, որին ծրագրվում է հասնել 2030-ին, կազմում է 5 ԳՎտ: Նախագծի արժեքը 13․6 մլրդ դոլար է:
«Մեր նպատակն է՝ մինչև 2050 թվականը դառնալ աշխարհում ածխաջրածնի այրման հետևանքով արտանետումների նվազագույն մակարդակ ունեցող քաղաք»,- հայտարարել է շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը: