Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Ռուս-թուրքական դիմակայության այս հանգրվանում Հայաստանը չպետք է խաղալիք դառնա Մոսկվայի ձեռքում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

-Պարոն Մինասյան, ռուս-թուրքական լարվածությունը ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա: Որո՞նք պետք է լինեն մեր անելիքները:

-Ընդհանրապես, մի քանի ռազմաքաղաքական սկզբունքներ կան. Նախ, երբ Ռուսաստանը տկար է, դա ուժ է տալիս Հայաստանին մեր տարածաշրջանում, ինչպես ցույց է տվել պատմությունը։ Իսկ երբ Ռուսաստանն զգում է, որ ավելի ուժեղ ու զորավոր է, կփորձի հավասարակշռության մեջ դնել Ադրբեջանը, Հայաստանն ու Թուրքիան, որովհետև ուզում է ուրիշ ձևով զարգացնել ու պաշտպանել իր շահերը։ Հետևաբար, երբ Ռուսաստանը զորավոր է, նա չի պաշտպանում Հայաստանի շահերը։ Այսօր Ռուսաստանն ավելի զորավոր է, քան 20 տարի առաջ, հետևաբար ավելի շատ կարևորություն է տալիս Թուրքիային և Ադրբեջանին, քան Հայաստանին։ Ներկայումս Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գոնե տնտեսական, ֆինանսական ու էներգետիկ առումներով ավելի զորավոր են։ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները նույնպես ջերմանում են, ու այս ամենը չի կարող չազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական համագործակցությունը մտահոգում է Հայաստանին և հայ ժողովրդին։  Բայց ռուսական օդանավը խոցելու դեպքից հետո ռուսներն անուղղակիորեն ուրիշ կերպ պետք է դիտարկեն ռուս-թուրքական հարաբերությունները։ Այսինքն՝ Ռուսաստանը չի հայտարարի, թե Թուրքիայի հետ հարաբերությունները խզելու է, որովհետև այդ հարաբերություններն իրենց համար էլ կարևոր են, բայց դիվանագիտական ու քաղաքական ոլորտներում չեն պաշտպանի Թուրքիայի շահը։ Օրինակ՝ այդ միջադեպից հետո Ռուսաստանի Դուման սկսեց խոսել Հայոց ցեղասպանության մասին, նոր ծրագիր է պատրաստել, որը պիտի ծառայի Հայաստանի և հայ ժողովրդի շահերին։ Հայաստանի իշխանությունները պետք է ասեն ռուսներին՝ եթե մեզ ավելի եք հարգում, մենք ավելի շատ կպաշտպանենք մեր շահերը  և ինքնաբերաբար կպաշտպանենք Ռուսաստանի շահերը։ Ուզում եմ ասել, որ հույս ունեմ, որ Ռուսաստանն ուրիշ ձևով կնայի Հայաստանին, ավելի կարևորություն կտա Հայաստանին։ Այդ համատեքստում ռուսները պետք է կամ Ստեփանակերտի օդանավակայանը գործի դնեն, կամ ռուսները պետք է հայտարարեն Հայաստանի բանակին, որ երբ Ադրբեջանը գործողություններ իրականացնի, ուժեղ ապտակ տվեք նրանց։ Այստեղ կարևոր է նաև Ադրբեջանի կեցվածքը, որը շատ նեղված է ռուս-թուրքական միջադեպից հետո՝ թե՛ ռազմաքաղաքական, թե՛ անձնական առումներով։ Ռազմաքաղաքական առումով հարցն այն է, որ Ադրբեջանի համար Թուրքիան դաշնակից է և պատահական չէ, որ այդ միջադեպից հետո Ադրբեջանը լռություն է պահպանում, վախենում են։ Միայն Ալիևի խորհրդականը հայտարարեց, թե չեն ուզում, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները լարվեն, որովհետև Ռուսաստանը մեր բարեկամն է, իսկ Թուրքիան՝ դաշնակիցը։ Այսինքն՝ ռազմաքաղաքական առումով այս նոր հանգրվանը չի ծառայում Ադրբեջանի շահերին։ Երկրորդը՝ Ալիևի համար անձնական խնդիրն է։ Ալիևն իշխանության է եկել Պուտինի և Թուրքիայի հետ առավել համագործակցության շարժման մեջ։ Երբ Պուտինը 2000-ին եկավ իշխանության, սերտացրեց հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և հենց այդ ընթացքում Ալիևը եկավ իշխանության։ Այսինքն՝ Ալիևն ինչ-որ առումով ՌԴ-Ադրբեջան և ՌԴ-Թուրքիա համագործակցության խորհրդանիշն է, և որքան այդ հարաբերությունները զարգանան, այնքան կուժեղանա Ալիևի իշխանությունը։ Ու հիմա, երբ լարվում են թուրք-ռուսական հարաբերությունները, դա ուղղակի ձևով ազդելու է Ալիևի վրա։ Դժվար է ասել, թե կոնկրետ ինչպես է դա ազդելու, գուցե ռուսներն աջակցելու են Ադրբջանում թալիշների ու լեզգիների իրավունքներին, կամ Ռուսաստանը կարող է ավելի լուրջ նշանակություն տալ Ադրբեջանում ընդդիմության առաջնորդներին։

-Թուրքիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ եթե իմանային՝ օդանավը ռուսական է, չէին խոցի։ Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակով է թուրքական կողմը նման հայտարարությամբ հանդես գալիս։

-Շատ պարզ է՝թուրքերը չեն ուզում խնդիրներ ունենալ Ռուսաստանի հետ, չեն ուզում, որ ռուս-թուրքական հարաբերությունները թուլանան, որովհետև իրենք էլ շահեր ունեն։ Խոսքը, մասնավորապես գազատարի մասին է, զբոսաշրջության ոլորտի մասին է՝ հաշվի առնելով, որ տարեկան 4 մլն ռուս է այցելում Թուրքիա  հանգստանալու։ Թուրքիան չի ցանկանում զրկվել այդ տնտեսական օգուտներից, թեև Ռուսաստանը ևս ունի տնտեսական շահեր Թուրքիայի հետ հարաբերություններում։ Սիրիայում կա ազգային փոքրամասնություն՝ թուրքմենները, որոնք ծառայում են Թուրքիայի շահերին, և պայքարում են Բաշար Ասադի դեմ։ Ես վստահ եմ, որ ռուսական օդանավերը մի քանի անգամ հարվածել են թուրքմեններին, իսկ Թուրքիան պաշտպանելով թուրքմեններին՝ խոցել է ռուսական օդանավը։ Մենք կարող ենք ուսումնասիրել այս հարցը, այսինքն ցույց տալ Ռուսաստանին՝  քանի որ սահմանի մոտ թուրքմեններ են ապրում, որոնք պաշտպանում են թուրքերին, ուստի նրանց ռմբակոծելը վտանգավոր է ձեզ համար։ Սա մեսիջ էր Ռուսաստանին, որ այլևս չհարվածեն թուրքմենններին։

-Անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանին, որքանո՞վ դա կարող է թիրախ լինել Թուրքիայի համար՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին։

-Չեմ կարծում, որ բանը դրան հասնի, որովհետև դա ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ Հայաստանին։ Մյուս կողմից Գյումրիում ռուսական ռազմակայանը, վստահաբար ավելի մեծ միջոցներ պետք է ստանա և ռուսները հզորացնելու են այդ ռազմակայանը։ Հայաստանը՝ իշխանություններն ու ընդդիմությունը, լավ պետք է ուսումնասիրեն այդ հարցը։ Պետք չէ զգացական մոտեցմամբ ուսումնասիրեն ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամը, Հայաստանը չպետք է խաղալիք դառնա Ռուսաստանի ձեռքին։ Հայաստանն իր շահերը պետք է պաշտպանի։ Այսինքն՝ անուղղակի ձևով տեղի ունեցածից հետո հայերը, հնարավոր է քմծիծաղ տվեցին, ռուսներին ասելով՝ տեսեք, որ դուք լավ հարաբերություններ էիք զարգացնում թուրքերի հետ, ու տեսաք արդյունքը, որ Թուրքիան հենց առիթ ունենա, ձեզ հարվածելու է։ Այսինքն՝ հայերն ասում են, ո՞րն է ձեր նպատակը, երբ հարաբերություններ եք զարգացնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և որոնք հարմար առիթի դեպքում կխոցեն ձեզ։ Իսկ հայերը երբեք նման բան չեն արել Ռուսաստանի նկատմամբ։ Այսինքն՝ ավելի շատ օգնեք Հայաստանին, որպեսզի այլևս այդ խաղը չկրկնվի։ Բայց արդյո՞ք ռուսներն այս խնդրին այդ կոնտեքստում կանդրադառնան, թե ոչ։ Ցավոք, Ռուսաստանը կայսերապաշտության ավանդույթ ունի, որի արդյունքում նա չունի դաշնակիցներ, ունի վասալներ։ Սա է նրանց սկզբունքն ու հիմա պետք է նայել, թե արդյո՞ք ռուսները կփոխեն իրենց սկզբունքը։ Սա շատ լավ դաս էր Ռուսաստանի ռազմաքաղաքականությանը թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հանդեպ։ Այսօր Ադրբեջանը բոլորովին լավ վիճակում չէ, ռազմական առումով, տնտեսական առումով, սոցիալական առումով  և դժվար է ասել, թե ինչ կպատահի այդ երկրին, որը թղթախաղի պետություն է իրենից ներկայացնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում