Ներկայացնում ենք շաբաթվա ընթացքում տեղի ունեցած 7 ամենաթեժ տրանսֆերային խոսակցությունները:
Ռոբին վան Վերսի(«Ֆեներբախչե»)
Ո՞ւր կարող է տեղափոխվել՝ ՊՍՎ
Հոլանդացի հարձակվողը միայն վերջերս է տեղափոխվել ստամբուլյան ակումբ, սակայն արդեն խոսում են, որ կարող է հեռանալ այնտեղից: Ամենահավանական տարբերակը Պերսիի համար հայրենիք վերադառնալն է, որտեղ նրան ջերմորեն կընդունի ՊՍՎ-ն:
Սամիր Նասրի(«Մանչեսթեր Սիթի»)
Ո՞ւր կարող է տեղափոխվել՝ «Յուվենթուս»
Թուրինյան ակումբն առաջարկ է կատարել «Սիթի»-ին թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրիի իրավունքների գնման համար: Ամեն դեպքում թուրինցիների առաջարկն արաբ շեյխին այդքան էլ չի հուզել: «Յուվե»-ն, այո´, մերժում է ստացել, սակայն ձեռք չի քաշել Նասրիի տրանսֆերը գնելու մտադրությունից:
Գարի Քեյն(«Տոտենհեմ»)
Ո՞ւր կարող է տեղափոխվել՝ «Չելսի»
Քեյնը նախորդ մրցաշրջանում բոլորի ուշադրության կենտրոնում էր: Ընթացիկ մրցաշրջանում ևս աչքի է ընկնում, սակայն ոչ այնքան, որքան նախկինում: Բրիտանական մամուլը գրում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն:
Մաթս Հյումելս(«Բորուսիա»)
Ո՞ւր կարող է տեղափոխվել՝ «Մանչեսթեր Յունայթեդ»
Հյումելսը, ինչպես երևում է, ցանկանում հեռանալ գերմանական թիմից: Նա արդեն դիմել է ակումբի ղեկավարությանն իր համար նոր թիմ գտնելու հարցով: Ֆուտբոլիստի ծառայություններով այժմ հետաքրքրված է միայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ալբերտո Մորենո(«Լիվերպուլ»)
Ո՞ւր կարող է տեղափոխվել՝ «Ռեալ Մադրիդ»
«Լիվերպուլ»-ի պաշտպան Ալբերտո Մորենոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը: Հաղորդվում է, որ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մադրիդյան թիմն առաջին առաջարկը կանի ֆուտբոլիստի տրանսֆերի գնման շուրջ:
Իսկո(«Ռեալ Մադրիդ»)
Ո՞ւր կարող է տեղափոխվել՝ «Յուվենթուս»
Քանի դեռ «Ռեալ»-ը ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը, այլ ակումբներ ցանկանում են թուլացնել նրա հարձակումը: Սրանք, իհարկե, դեռևս միայն խոսակցություններ են, բայց այս կարգի ֆուտբոլիստ «Յուվե»-ին իրոք պետք է, իսկ սա նշանակում է, որ կլինի նաև առաջարկ:
Կրիշտիանու Ռոնալդու(«Ռեալ Մադրիդ»)
Ո՞ւր կարող է տեղափոխվել՝ «Պարի Սեն Ժերմեն»
Եթե Իսկոյի հեռանալն իրականությունից հեռու է թվում, ապա Ռոնալդուի դեպքում ամեն ինչ ավելի քան լուրջ է: Հաղորդվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ հատկացնել պորտուգալացի աստղին: