Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հիասթափված է «Լեյչեսթեր» – «Յունայթեդ» խաղի արդյունքից: Այս մասին գրում է բրիտանական մամուլը:
«Իմ ֆուտբոլիստները հիասթափված են, քանի որ զգում են, որ կարող էին հաղթել: Ես նույնպես հիասթափված եմ:
Մենք չօգտագործեցինք մի քանի լավ հնարավորություն, իսկ արդյունքում կարող էինք պարտվել՝ չնայած ունեցած առավելությանը:
Մենք չկարողացանք հաղթել առաջնության այսքան կարևոր խաղում: ՊՍՎ-ի հետ հանդիպումն իհարկե հոգնեցրել է մեզ, և այսօր տեսանք դրա արդյունքը»,- մասնավորապես ասել է հոլանդացի մասնագետը: