Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պատասխանել է մի քանի բլից հարցերի: Այս մասին գրում է «tennisworldusa.org»-ը:
– Սպորտայի՞ն, թե՞ կաշվե կոշիկներ.
– Սպորտային կոշիկներ:
– Ո՞վ է ավելի ուժեղ՝ Ֆեդերե՞րը, թե՞ Ջոկովիչը.
– Երկուսն էլ(ծիծաղում է):
– Թենի՞ս, թե՞ ֆուտբոլ.
– Թենիս:
– Էդբե՞րգ, թե՞ Բեկեր. ո՞վ է ավելի լավը.
– Ցավոք, ես նրանց ելույթներին ականատես չեմ եղել: Այնպես որ չեմ կարող պատասխանել այս հարցին(ժպտում է):
– Ֆեյսբո՞ւք, թե՞ Ինսթագրամ.
– Ե´վ մեկը, և´ մյուսը:
– Հանգստանալ լողափո՞ւմ, թե՞ դահուկ քշել.
– Լողափում:
– Մեծ ընտանի՞ք, թե՞ մեկ երեխա.
– Մեծ ընտանիք:
– Մարզական կարիերայիդ լավագույն պահը.
– «Ուիմբլդոն-2008»(երկար մտածելուց հետո-խմբ.):