ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի 2015թ. առաջնությունը:
Կանանց գերծանր քաշային կարգում(+75կգ) Հայաստանը ներկայացնում էր Խռիփսիմե Խուրշուդյանը:
Հռիփսիմեն պոկում վարժությանը բարձրացրեց 115 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 145 կգ ծանրաձողը՝ երկամարտի 260 կգ արդյունքով զբաղեցնելով 14-րդ հորիզոնականն այս քաշային կարգում:
Երկամարտի 333 կգ ցուցանիշով չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Տատյանա Կաշիրինան:
Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվության բաժին