Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

ԼՂ հակամարտությունը կարող է ապասառեցվել՝ անցանկալի զարգացումները կանխելու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

-Պրն. Մելիքյան, ի՞նչ եք կարծում, որքա՞ն կխորանա ռուսթուրքական դիմակայությունը։ Դիմակայությունը խորացնելու որքա՞ն ներուժ ունեն երկու երկրները՝ հաշվի առնելով, որ տնտեսական գործակցության ահռելի պոտենցիալ է կառուցվել վերջին տասնամյակում երկու երկրների համագործակցության հիմքում։

-Ռուս-թուրքական միջպետական հարաբերություններում առաջացած սուր ճգնաժամն, անշուշտ, պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումների խորքային գործոններով, բայց ունի այն առանձնահատկությունը, որ անհաղթահարելի է լինելու նաև երկու պետությունների գործող ղեկավարների՝ Վլադիմիր Պուտին ու Ռեջեփ Էրդողանի միմյանց հանդեպ ունեցած այլևս անթաքույց հակակրանքի ու անվստահության պատճառով: Կարելի է ասել, որ ճգնաժամը միայն խորանալու միտումներ է դրսևորելու, լավագույն դեպքում, առնվազն մինչև այս երկու նախագահներից մեկնումեկի զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տալը: Բայց անգամ այս գործիչներից մեկի կամ, նույնիսկ, երկուսի  միաժամանակյա հեռացումն էլ դեռ բավարար նախադրյալներ չի ստեղծի միջպետական հարաբերությունների կարգավորման համար՝ առաջիկայում ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Թուրքիային շատ լուրջ փորձություններ են սպասվում:

-Ի՞նչ անդրադարձ կարող է ունենալ դիմակայությունը Հարավային Կովկասի վրա, որտեղ ավանդաբար մրցել են և՛ Ռուսաստանը և՛ Թուրքիան։

-Առայժմ նրանք կձգտեն առանց ուղղակիորեն առճակատվելու ամրապնդել իրենց ցայսօր ունեցած դիրքերը, հընթացս փորձելով չեզոքացնել հակառակ կողմի ձեռքին եղած առավելությունները: Թերևս նրանց մրցակցության հիմնական թատերաբեմ կդառնան Վրաստանը և Ադրբեջանը, սակայն չի կարելի բացառել նաև, որ մրցակցող այս կամ այն կողմի համար իրադարձությունների անցանկալի զարգացումը կանխելու նպատակով կարող է արվել արցախա-ադրբեջանական հակամարտությունն ապասառեցնելու փորձ:

-Կարո՞ղ է արդյոք Թուրքիան այս հանգրվանում ակտիվացնել իր դերակատարությունը տարածաշրջանում Վրաստանի և Ադրբեջանի միջոցով, ի՞նչ տեսք կարող է ունենալ այդ դերակատարությունը։

-Հավանաբար, Թուրքիան սկզբնական փուլում իր ջանքերը կկենտրոնացնի Վրաստանում, քանի որ Ադրբեջանը խաղի մեջ մտցնելու մարտավարությունն անմիջապես կոշտ և կործանարար հակազդեցության կարող է արժանանալ Կրեմլի կողմից: Դժվար թե Անկարան գնա նման ռիսկի: Բայց Վրաստանի և ռուսական Հյուսիսային Կովկասի ուղղությամբ գործելիս թուրքերի համար իրենց տեղացի դաշնակիցների անձնական անվտանգությունն ապահովագրելու անհրաժեշտությամբ թելադրված հատուկ սահմանափակումներ չկան:

Կարո՞ղ է Թուրքիան փորձ անի այս փուլում ակտիվացնել հայթուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ օրինակ վավերացնելով հայթուրքական ցյուրիխյան արձանագրությունները, ընդհուպ մինչև բացելով հայթուրքական սահմանը։

-Թուրքիան, անշուշտ, կարող է կատարել այդօրինակ քայլեր հատկապես սահմանը բացելու ուղղությամբ, բայց այս դեպքում արդեն սահմանը, հավանաբար, փակի տակ կմնա հայկական կողմից՝ դրա բանալիները ռուս սահմանապահների ձեռքին են:

Չավուշօղլուի՝ Բաքու կատարած այցն այս փուլում ի՞նչ է նշանակում, և ի՞նչ կարելի է սպասել Ղարաբաղյան ճակատում ռուսթուրքական դիմակայության այս վաղ շրջանում։

-Ես գտնում եմ, որ առայժմ Անկարան նախագահ Ալիևին անձնական անվտանգության երաշխիքներ տալու միջոցով սիրաշահելու խնդիրն է լուծում: Այդ երաշխիքների մաս է կազմում, հավանաբար, նաև պատերազմի վերսկսման պարագայում Բաքվին թուրքական համակողմանի ռազմական, քաղաքական ու տնտեսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ խոստումը:

Ի՞նչ պետք է անի Երևանը, ինչպե՞ս պետք է դիրքավորվի

-Երևանը, մի կողմից, պետք է ճշգրտորեն կատարի իր դաշնակցային պարտավորությունները գործող պայմանագրերի տառին ու ոգուն համապատասխան և բծախնդրորեն նույնը պահանջի իր գործընկերներից, իսկ մյուս կողմից պետք է անտեսի հակաթուրքական ճղճղան քարոզչությունը պետական քաղաքականություն դարձնելու տարաբնույթ հորդորները՝ բուն հայ-թուրքական հակասություններն առանց այդ էլ ծանր բեռ են մեր երկրների ու ժողովուրդների ուսերին դրված, որից արժանապատիվ ազատվելու համար անհրաժեշտ է խուսափել ավելորդ, անպտուղ զգացմունքայնությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում