Թուրքիայի կենտրոնական հատվածում 4.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով 02:28-ին` Մալաթյա նահանգի Հեքմիհան քաղաքաից 16 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը 10 կմ խորությամբ է եղել:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: