Նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված հարձակումների ժամանակ օգտագործված զենքի մի քանի նմուշներ, ինչպես պարզվել է, արտադրվել է Հարավսլավիայում 1980-ականների վերջերին, գրում է bbc.com-ը:
Սերբական «Զենքի պահակակետ» զինագործական գործարանի ղեկավարությունը ոստիկանության հարցմանն ի պատասխան տրամադրել է M70 թվով 8 ավտոմատի հերթական համարները:
Պարզվել է, որ այդ զենքերը դեռ կոմունիստական ռեժիմի ժամանակ գտնվել են Սլովենիայի, Բոսնիայի և Մակեդոնիայի ռազմական պահեստներում: Այդ մասին հայտնել է գործարանի տնօրեն Միլոյկո Բրզակովիչը:
«Կասկած չկա, որ այդ զենքը մեր արտադրանքն է, մենք ունենք բոլոր հերթական համարները: Սակայն 1990-ականներին ինչ-որ մեկը կարող էր գողացած լինել այն ռազմական պահեստներից»,- ասել է նա: