Ավտոմեքենաների մասին Top Gear հանրաճանաչ հաղորդումը 2016-ի մայիսի 8-ից, կիրակի օրվանից կվերսկսի բրիտանական BBC հեռուստաալիքով հեռարձակումը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը` վկայակոչելով նոր հաղորդավար Քրիս Էվանսին:
Նրա խոսքերով` նկարահանումներն արդեն սկսվել են: Աշխատանքները կիրականացվեն նաև Ամերիկայում: Հաղորդման նոր շարքում 16 դրվագ կլինի: Էվանսը չի ասել, թե ով կդառնա համահաղորդավար: