Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Նենչևը հայտարարել է, որ երկրի ռազմական ուժերը տեսականորեն կարող էին մասնակցել Սիրիայում ցամաքային գործողությանը՝ հաղորդում է Novonite գործակալությունը:
«Տեսականորեն մեր երկիրը կարող էր մասնակցել Սիրիայի ցամաքային գործողությանը, սակայն դեռևս մենք չենք բախվել այդ իրավիճակին: Տվյալ փուլում մեզ որևէ նման բանի մասնակցելու խնդրանքով չեն դիմել»,- ասել է Նենչևը:
Նա նաև հավելել է, որ Սիրիայում ճգնաժամը կարող է լուծվել ցամաքային գործողության անցկացման միջոցով:
Նենչևը նաև նշել է, որ Բուլղարիան կարող է սահմաններ ուղարկել հազար զինվորականների՝ ոստիկանության աշխատակիցներին օգնելու համար, եթե Սիրիայում իրավիճակի վատթարացման պատճառով մեծանա փախստականների թիվը: