23-ամյա դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը պատմել է իր մանկության մասին, որն անցկացրել է առանց հոր, և խոստովանել, որ գերադասում է տարիքով տղամարդկանց, ինչպես նաև պատմել է Ջասթին Բիբերի հետ հարաբերությունների մասին: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
«Ատում եմ ժամադրությունները: Դա դժվար է, և ինձ դուր չի գալիս, որ տղան, ում հետ հանդիպում եմ, արդեն իմ մասին տեղեկություններ է փնտրել համացանցում: Իսկ ես երբեմն երևում եմ 16 տարեկան, մինչդեռ ինձ դուր են գալիս ավելի տարիքով տղամարդիկ»:
Իր բարդ հարաբերությունները Ջասթին Բիբերի հետ նա մեկնաբանել է այսպես. «Ամեն ինչ այն պատճառով է, որ ես շատ հարգալից եմ: Ես հոգնել եմ այդ մասին ասելուց: Ես երբեք չեմ ցանկացել, որ իմ կյանքը դառնա պարբերականների համար թեմա»:
Սելենան և Ջասթինը բաժանվում և հաշտվում են վերջին 4 տարիներին: Վերջին ժամանակներս զույգը հայտարարում է, որ պարզապես ընկերություն են անում, սակայն նրանց հարաբերություններից այդպես չի զգացվում: