Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Երևանի «Կալիենտե» ակումբի բակում մի քանի կաթիլ շամպայնի պատճառով դանակով ու «բիտայով» տուրուդմփոց է եղել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվեց Վահե և Անդրանիկ Մարտիրոսյանների գործի դատական քննությունը:

22-ամյա Վահեն և 27-ամյա Անդրանիկը հորեղբորորդիներ են: Նրանք մեղադրվում են նույն խմբի կազմում տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, ինչպես նաև որպես զենք գործածված առարկաների՝ սպորտային ծեծանակի՝ «բիտայի» ու դանակի գործադրմամբ  կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Վահեն մեղսագրված արարքի կատարման պահին եղել է ժամկետային զինծառայության մեջ, կոչումով՝ շարքային: Այդ պատճառով գործի քննությունը կատարել է զինվորական դատախազությունը, մեղադրանքը դատարանում պաշտպանում էր զինվորական դատախազության դատախազ Վ. Հարությունյանը:

Տուժողները 5 երիտասարդներ են, գործընկերներ:

Դատարանը հաստատված է գնահատել, որ 2014 թվականի հունիսի 6-ին, ժամը 22-ի սահմաններում գործով տուժող Արմեն Գ.-ն իր գործընկերներ, տուժողներ Արթուրի, Վազգենի, Արսենի ու Վահագնի հետ գնացել է ՀՀ ազգային գրադարանի դիմաց գտնվող «Կալիենտե» պարային ակումբ՝ իր ծնունդը նշելու:

Արմենն ու նրա ընկերները տեղավորվել են պարասրահի վերջնամասում գտնվող սեղանի շուրջ:

«Կալիենտե» ակումբում ժամանակ էին անցկացնում նաև հորեղբորորդիներ՝ Վահե և Անդրանիկ Մարտիրոսյանները, ինչպես նաև 20-25 այլ հաճախորդներ:

Ժամը 23-ն անց 50-ի սահմաններում Վահագնն ու Արթուրը դուրս են եկել ակումբից՝ ծանոթ աղջիկներին դիմավորելու, միասին նորից ակումբ վերադառնալու և ուրախ ժամանակ անցկացնելու համար: Սակայն ակումբ մտնելու պահին աղջիկներից մեկը ի դեմս ակումբի անվտանգության աշխատակցի՝ ճանաչել է իր ամուսնու ազգականին ու նրա հետ հանդիպումից խուսափելով՝ անմիջապես դուրս է եկել ակումբից: Նրա ընկերուհին ու երկու երիտասարդները գնացել են նրա հետևից: Տղաները ցանկացել են տաքսի կանգնեցնել ու աղջիկներին ճանապարհել տուն:

Նույն ժամանակահատվածում Արմենն ակումբում մնացած երկու ընկերների հետ շարունակել է զվարճանալ: Ուղիղ կեսգիշերին Վազգենը շամպայն է պատվիրել, նրանք կտրել են իրենց տարած տորթը: «Արարողությունը» նրանց հեռախոսով ու նրանց խնդրանքով նկարահանել է ակումբի մատուցողուհին:

Վազգենը շամպայնը բացել ու շշի պարունակությունը լցրել է պարահրապարակում պարող Արմենի վրա՝ այդ կերպ շնորհավորելով նրա ծննդյան օրը: Արսենը Վազգենի ձեռքից վերցրել է շամպայնի շիշը ու շամպայնը «պզզըցրել է» Արմենի վրա:

Շամպայնը ցայտել է ոչ միայն հոբելյարի, այլև ակումբի մյուս այցելուների, այդ թվում՝ պարահրապարակում գտնվող Վահե Մարտիրոսյանի վրա:

Մարտիրոսյաններին դա դուր չի եկել: Անդրանիկ Մարտիրոսյանը սկսել է այդ թեմայով խոսել Արմենի հետ, ապա նրա ու Վազգենի հետ դուրս է եկել ակումբից:

Նրանց հետևից դուրս է եկել նաև Արսենը:

Արմեն Գ.-ն Անդրանիկին ասել է, թե իր ծննդյան օրն է, տղաներն այդպես են շնորհավորել: Նա ներողություն է խնդրել շամպայն ցայտեցնելու համար: Անդրանիկն էլ շնորհավորել է Արմենին, սակայն… հեփի էնդ չի եղել, քանի որ այդ պահին ակումբից դուրս է եկել Վահե Մարտիրոսյանն ու գոռալով, վիրավորական ձևով դիմել է Արմենին ու նրա ընկերներին:

Վազգենը նրան դիտողություն է արել: Վահեն մոտեցել ու բռունցքով հարվածել է Վազգենի գլխին:

Վազգենը պատասխան հարված է հասցրել Վահեին: Դրանից հետո վերջինս շարունակել է բռունցքներով հարվածներ հասցնել Վազգենին:

Վահեի սկսած կռվին միացել են նաև Անդրանիկ Մարտիրոսյանն ու գործով չպարզված ևս երկու անձինք: Նրանք ծեծի են ենթարկել Վազգենին ու նրա ընկերներին:

Այդ ընթացքում, ըստ դատական ակտի, Վահեն ակումբի բակում կայանած իր «Նիվայի» միջից վերցրել է սպորտային ծեծանակը՝ բիտան, ու խուլիգանական գործողությունները շարունակել է այդ առարկայի գործադրմամբ, որով հարվածներ է հասցրել տուժողներին:

Այդ ժամանակ Աբովյան փողոցում գտնվող Վահագնն ու Արթուրը, կռվի աղմուկը լսելով ու ձայներից հասկանալով, որ իրենց ընկերները կռվի մեջ են, վազելով մոտեցել են կռվողներին, միջամտել ու ցանկացել են կռիվը դադարեցնել:

Սակայն Մարտիրոսյաններն ու նրանց ընկերները ոչ միայն չեն դադարեցրել իրենց գործողությունները, այլև սկսել են հարվածներ հասցնել նաև նոր մոտեցած Վահագնին ու Արթուրին:

Վահեն ծեծանակով շարունակել է հարվածներ հասցնել, խփել է Արթուրին ու Արմենին: Արթուրին պատճառել է ճակատոսկրի կոտրվածք՝ ծանր մարմնական վնասվածք, իսկ Արմենի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Կռվի ընթացքում, ըստ դատական ակտի, Արթուրը բռունցքով հարվածել է Անդրանիկ Մարտիրոսյանին: Վերջինս գործադրել է իր մոտ եղած դանակը, դրանով հարվածել է Արթուրին ու նրան իր հերթին դարձյալ պատճառել է ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կես թափանցող ու չթափանցող վնասվածքներ:

Ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ Արթուրն ու նրա ընկերները դիմել են փախուստի:

Արթուրը՝ ամբողջովին արյան մեջ, վազել է դեպի Տերյան փողոց, հասել է Տերյան-Կորյուն խաչմերուկ:

Դատական ակտի համաձայն՝ շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները՝ Վահե Մարտիրոսյանը՝ ծեծանակը ձեռքին, իսկ Անդրանիկ Մարտիրոսյանը՝ դանակը ձեռքին, հայհոյանքներ տալով հետապնդել են կրկնակի անգամ ծանր վնասված Արթուրին:

Հետապնդումը եզրափակել է ակումբի անվտանգության աշխատողը, ով, իր ասելով, ցանկացել է հնարավոր բռնությունը կանխել:

Այդ պահին արյունլվա Արթուրին ու նրան հետապնդողներին բարեբախտաբար տեսել են ոստիկանության պարեկապահակային ծառայության հատուկ գումարտակի ծառայողները: Նրանց տեսնելով՝ հետապնդողները դադարեցրել են հետապնդումը:

Ոստիկանները կազմակերպել են ծանր վիրավորված Արթուրի տեղափոխումը հիվանդանոց:

Նրանք բռնել են Վահե Մարտիրոսյանին, նրա ձեռքից վերցրել են ծեծանակը: Վահեին ու ակումբի անվտանգության աշխատակցին տարել են ոստիկանության բաժին:

Անդրանիկ Մարտիրոսյանը հասցրել է դեպքի վայրից փախչել:

Դատարանում Վահե և Անդրանիկ Մարտիրոսյանները մեղսագրված արարքներում իրենց մեղավոր չեն ճանաչել:

Նրանք ասել են, թե իրենք, ինչպես նաև տուժողների խումբը, կռվել են անծանոթ, գործով այդպես էլ չբացահայտված երիտասարդների հետ: Իրենք ստիպված են կռվի մեջ մտել, որ պաշտպանվեն, քանի որ իրենց, առանց պատճառն ասելու, անխնա ծեծում էին ակումբի բակում:

Վահեն ասել է, թե իր հետ կռվող երեք անձանցից ոչ մեկը տուժողներից չի եղել: Ինքը փայտե մահակ չի ունեցել, մահակը գետնին ընկած է եղել, ինքը վերցրել է, որ ինչ-որ կերպ կարողանա պաշտպանվել: Այդ մահակով ինքը ոչ մեկին չի հարվածել:

Տերյան փողոցով ընթացող հետապնդումը տեսանկարահանող սարքով տեսանկարահանվել է, նյութը որպես իրեղեն ապացույց՝ հետազոտվել է դատարանում:

ԸստՎահեի՝ ինքը ոչ մեկին չի հետապնդել, փայտը ձեռքին քայլել է Տերյան փողոցով՝ փորձելով հեռացնել մի անծանոթի: Նրան ասում էր՝ ոչ թե՝ կանգնիր, կանգնիր, այլ՝ հեռո՛ւ գնա, մոտիկ չգաս: Այդ կերպ ինքը փորձում էր պաշտպանել իրեն ու եղբորը:

Վահեն նշել է, որ կռվի ժամանակ մարմնական վնասվածքներ ինքն էլ է ստացել, բայց գործով տուժող ճանաչված հինգ տղաների հետ ինքն ու Անդրանիկը չեն վիճել ու չեն կռվել, ավելին՝ դեպքից մինչ օրս իրեն ու Անդրանիկին հայտնի չէ, թե ի՞նչն է հանդիսացել այդ վիճաբանության առիթը…

Անդրանիկ Մարտիրոսյանը ևս իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է, որ երբ ակումբում ծնունդ նշողները շամպայն են բացել ու լցրել հոբելյարի վրա, շամպայն է լցվել նաև մյուսների, այդ թվում՝ իր վրա: Ինքը գնացել է զուգարան՝ շամպայնի կաթիլները շապիկի ու դեմքի վրայից լվանալու համար: Հետո ակումբից դուրս է եկել՝ մաքուր օդ շնչելու: Բայց տեսել է, որ ակումբից մի քանի մետրի վրա մի խումբ մարդիկ վիճում են: Նրանց ձեռքերին փայտեր է նկատել: Կարծել է, թե Վահեն էլ է վիճողների մեջ, անմիջապես մոտեցել է, բայց հասկանալով, որ Վահեն նրանց մեջ չէ, ցանկացել է ակումբ վերադառնալ: Այդ ժամանակ մի անծանոթ բռնել է իր պարանոցից ու հարվածներ է հասցրել իր գլխին: Ինքը գետնին է ընկել: Այդ անծանոթը շատ հաղթանդամ էր, տուժողների մեջ այդպիսին չկա: Ինքը գետնից վեր է կացել ու, գլխին ստացած հարվածներից լինելով ոչ ադեկվատ վիճակում, վազվզել է տարբեր՝ անկանոն ուղղություններով:

Անդրանիկը պնդել է, թե վիճաբանողների մեջ տուժողներից ոչ մեկին չի տեսել: Ինքը ոչ մեկին չի խփել, չի հայհոյել: Իր ձեռքին կտրող-ծակող որևէ առարկա չի եղել: Միայն հեռախոս է եղել մոտը:

Դատարանը, հետազոտելով գործով ձեռք բերված ապացույցները, այդ թվում՝ տեսանկարահանող սարքերի կողմից նկարահանված նյութը, լսելով կողմերի դատաքննական ցուցմունքները, դրանք համադրելով նախաքննական ցուցմունքների հետ, եկել է եզրահանգման, որ Վահե և Անդրանիկ Մարտիրոսյանները մեղավոր են իրենց մեղսագրված արարքների համար:

Վահե և Անդրանիկ Մարտիրոսյանները մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, 258 հոդվածի 4-րդ մասով:

Նրանք դատապարտվել են 6-ական տարի ազատազրկման:

Վահե Մարտիրոսյանի պատժի սկիզբը կհաշվվի  2014 թվականի հունիսի 7-ից, իսկ Անդրանիկ Մարտիրոսյանի պատժի սկիզբը՝  2015 թվականի հունվարի  Մարտիրոսյանի պատժի սկիզբը՝ ել ՀՀ քրեական օրենսգրքիների հետ, եկել է եզրահանգման, որ Վահե և Անդրաիկ Մսելով կողմե15-ից:

Նրանցից համապարտության կարգով հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 542 հազար 20 դրամ՝ որպես դատական ծախսեր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում