Նավթը, որը Թուրքիայի սև շուկայում վաճառում են ԴԱԻՇ արմատական խմբավորման գրոհայինները, օգտագործվում է ինչպես երկրի ներքին պահանջարկի, այնպես էլ համաշխարհային շուկա հետագա վերաարտահանման համար: Այս մասին հայտարարել է Իրաքի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական և «Օրենքի պետություն» խորհրդարանական կոալիցիայի առաջնորդներից Մուվաֆաք ար-Ռուբային՝ գրում է RIA Novosti-ն:
«Այդ նավթը օգտագործվում է կամ ներքին սպառման համար, և այն գնում է պաշտոնական նավթավերամշակման գործարաններ տեղական օգտագործման համար, կամ այն Ջիհանի միջոցով վերաարտահանվում է համաշխարհային շուկաներ, ինչի մասին տեղեկացված են թուրքական հետախուզությունն ու Թուրքիայի անվտանգության ծառայության սպաները»,- ասել է ար-Ռուբային: