Ճապոնիան չի պատրաստվում միանալ ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիային: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ճապոնիայի ԱԳՆ մամլո քարտուղար Յասուհիսու Կավամուրայի հայտարարությանը:
«Ճապոնիան մտադիր չէ մասնակցել կոալիցիային, որը ռազմական գործողություններ է կատարում ԴԱԻՇ-ի դեմ: Ինչպես նաև չի ծրագրվում կոալիցիային աջակցել նյութատեխնիկական օգնությամբ, օդային ռմբակոծումներով կամ ԴԱԻՇ-ի դեմ այլ ռազմական գործողություններով»,- հայտարարել է Կավամուրան:
Նա նաև հայտնել է, որ Ճապոնիան փախստականներին մարդասիրական օգնություն կտրամադրի: