Վարշավայի բնակիչները շաբաթ օրը Թուրքիայի դեսպանատան առջև անցկացրել են ակցիա ահաբեկչության աջակցման դեմ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի խոչընդոտի Սիրիայում օրինական իշխանությունների պաշտպանությանն ու ապակայունացնի Մերձավոր Արևելքը: Դա վերաբերում է նաև լեհերին, քանի որ իրավիճակն անմիջականորեն ազդում է Եվրոպա փախստականների զանգվածային հոսքի վրա: Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, երկար տարիներ ապակայունացնելով այդ տարածաշրջանը՝ պատասխանատվություն է կրում կազմակերպված ահաբեկչական խմբավորումների հայտնվելու համար»,- Facebook սոցցանցի իրենց էջում նշում են ակցիայի կազմակերպիչները:
Լեհական քաղաքական կուսակցություններից մեկի ղեկավար Մատեուշ Պիսկորսկին ասել է, որ «Թուրքիան հարվածել է ռուսական ինքնաթիռին և նման կերպ հաստատել, որ պաշտպանում է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության շահերը»:
Պիկետի կազմակերպիչներից Տոմաշ Յանկովսկին ասել է, որ ակցիան ինքնաբուխ է, որի պատճառը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռին հարվածելն է: