Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ՄԱԿ-ի կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է, որ խոսք լինել չի կարող Սիրիայում ցամաքային գործողություններին բրիտանացի զինվորականների մասնակցության մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ինչ վերաբերում է մեր ռազմական օգնությանը, խոսքը մեր դաշնակիցներին և մյուս երկրներին օդից օգնության մասին է, ոչ թե բրիտանացի զինվորականների մասնակցությամբ ցամաքային գործողությունների»,- ասել է նա: