Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվածների հիշատակը հարգելու համար ՊՍԺ-ի թողարկած տեսահոլովակում նկարահանվել են մարզաշխարհի մի շարք աստղեր:
Տեսահոլովակում նկարահանվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Անդրե Աղասին, Մեսսին, Ռոնալդուն, Ռոնալդոն, Նեյմարը, Իբրահիմովիչը, Լուիս Էնրիկեն, Դևիդ Բեքհեմը, Զինեդին Զիդանը, Ուեյն Ռունին, Անդրեա Պիրլոն և այլք: Անմասն չեն մնացել նաև Մարիա Շարապովան, Պիտա Սամպրասան ու Ռաֆայել Նադալը: