Ավարտվել է Անգլիայի Պրեմյեր լիգայի 14-րդ տուրի «Լեյչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման առաջին խաղակեսը: Հանդիպման հաշիվը 1:1 է: Թիմերը դուրս են եկել ընդմիջման:
Խաղի 24-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Լեյչեսթեր»-ի հարձակվող Ջեյմի Վարդին՝ Անգլիայի Պրեմյեր լիգայի 11-րդ խաղում անընդմեջ գրավելով մրցակցի դարպասը; Այս ցուցանիշով Վարդին շրջանցեց Ռուդ վան Նիստելրոյին, ում հաջողվել էր ԱՊԼ-ում գոլի հեղինակ դառնալ 10 խաղում անընդմեջ:
Հանդիպման հաշիվը հավասարեցրել է Բաստիան Շվայնշտայգերը՝ ավելացված ժամանակի 1-ին րոպեին գրավելով տանտերերի դարպասը: