Դերասան Բրեդ Փիթը հույսը դնում է միայն իր վրա: Նա աթեիստ է՝ գրում է Spletnik.ru-ն:
Փիթի խոսքով՝ իր աթեիստ դառնալու հիմնական պատճառներից մեկը շատ խիստ եկեղեցական դաստիարակությունն է, որը նրան շատ է սահմանափակել: Հավատքից հրաժարվելու երկրորդ պատճառը դերասանի հայրն է եղել: Բրեդի խոսքերով՝ նրա դաստիարակչական մեթոդները շատ խիստ էին:
6 երեխաներ ունեցող Փիթն աշխատում է չկրկնել հոր սխալները:
«Ես ավելի խիստ եմ տղաների հետ, աղջիկները ոչ մի վատ բան չեն անում, այնպես որ՝ նրանց դա պետք չէ: Ես զգում եմ, որ իմ աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի երեխաներին ցույց տամ, թե ինչ է կատարվում շրջակա աշխարհում, օգնեմ նրանց ընտրելու այն, ինչով ցանկանում են զբաղվել: Ես նրանց շատ հնարավորություններ եմ տալիս, որոշ հնարավորություններից էլ հեռու եմ պահում: Նրանք գիտեն՝ ովքեր են իրենք իրականում»,- ասել է դերասանը: