Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Աշտարակում «Այո՛» ասող դժվար թե լինի, մարզպետը հակառակ կարծիքի է

Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ՝ Երևանում ու հանրապետության բոլոր քաղաքներում ու գյուղերում ընթանում է քարոզչական գործընթաց: Եթե փոփոխություններին «ոչ» ասող քաղաքական ուժերը ռեսուրսների սակավության հետևանքով չունեն քարոզչական շտաբներ հանրապետության ողջ տարածքում, ապա փոփոխություններին կողմ ուժերի, մասնավորապես՝ հանրապետականների «ասա այո» պաստառներին կարելի է հանդիպել գրեթե ամենուր: Սակայն մի շարք գյուղերում կատարած մեր շրջայցերը եկան ապացուցելու, որ «այո» մատնանշող պաստառը դեռ չի նշանակում, որ տվյալ տարածքում գործող, առավել ևս հասարակությանը նախագծին ծանոթացնելու գործառույթ կատարող շտաբ կա:

Արագածոտնի մարզկենտրոն կատարած մեր հերթական շրջայցը քիչ էր տարբերվում նախորդներից: Այստեղ քաղաքացիների հետ զրույցից հասկացանք, որ շատերը ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ փոփոխություններ են նախատեսված կատարել մայր օրենքում, մի մասն էլ վստահեցրեց՝ Աշտարակում «այո» ասող դժվար թե լինի:

Քաղաքացիների ցածր իրազեկվածության աստիճանի պատճառները փորձեցինք ճշտել հենց քարոզիչներից, սակայն «Այո»-ի շտաբ կատարած մեր այցելությունը ապարդյուն անցավ, դուռը փակ էր, ներսում էլ մարդ չկար:

Որոշեցինք զրուցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Սակայն իշխող Հանրապետական կուսակցության Արագածոտնի մարզի քարոզչական շտաբի պետ մարզպետը չպատասխանեց մեր հարցերին՝ չցանկանալով խոսել տեսախցիկի առջև: Նա միայն նշեց, որ Արագածոտնի մարզում, մասնավորապես՝ Աշտարակում ակտիվ քարոզչական գործընթաց է:

Այցելեցինք նաև Աշտարակի միակ «Ոչ»-ի քարոզչական շտաբ: Շտաբում վստահ են՝ չնայած օգտագործվում են մի շարք վարչական լծակներ, բայց միևնույն է՝ քաղաքացիների մեծ մասը «ոչ» է ասելու սահմանադրական փոփոխությունների նախագծին:

Աշտարակից ոչ հեռու Օշական գյուղի գյուղապետարանում տեղակայված «Այո»-ի շտաբում ևս մեզ վստահեցրին, որ գյուղում ընթանում է ակտիվ քարոզարշավ, և մեծ մասը կողմ է սահմանադրական փոփոխություններին:

Սակայն գյուղապետարանից դուրս բոլորովին այլ պատկեր էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում