Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Էրեբունիում երկու «հարբած» Քրիստինեների դիմադրությանը չդիմանալով՝ ոստիկաններն օժանդակ ուժեր են կանչել

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է խուլիգանության համար մեղադրվող երկու Քրիստինեների՝ 23-ամյա Քրիստինե Ն.-ի ու 37-ամյա Քրիստինե Մ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի դեկտեմբերի 31-ին երկու Քրիստինեները իրենց ընկերներ Սիրակի ու Կամոյի հետ, վերջինիս բնակարանում ոգելից խմիչք են օգտագործել, ապա ժամը 19-ն անց 20-ի սահմաններում Սիրակի վարած «Մերսեդեսով» երթևեկել են Երևանի Էրեբունի փողոցով:

«Երևան սիթի» սուպերմարկետի մոտ մեքենայի առջևի մասով նրանց «Մերսեդեսը» բախվել է խաչմերուկում կարմիր լույսի տակ կանգնած «Օպել» մեքենայի հետնամասին, որն էլ իր հերթին առաջ է շարժվել ու բախվել առջևում կանգնած մեկ ուրիշ  «Օպելի»:

Այս շղթայական բախումներից վախեցած ու վնասված Քրիստինե Ն.-ն ուշագնաց է եղել: Նրա քթի, բերանի շրջանը արյունոտվել է:

Սիրակը, Քրիստինե Մ.-ն ու Կամոն մեքենայից իջել են ու, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, սկսել են հայհոյանքներ տալ:

Դա նկատել են այդ վայրում ծառայություն կատարող ոստիկաններ Հ. Սահակյանը և Հ. Նաջարյանը: Նրանք մոտեցել են վթարված մեքենաներին՝ տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հայհոյանքներով հասարակական կարգը խախտողներին կարգի հրավիրելու նպատակով:

Ոստիկանների մոտենալն ու դիտողություն անելը ցավագին ընդունելով՝ Կամոն, Սիրակը, արդեն ուշքի եկած Քրիստինե Ն.-ն ու Քրիստինե Մ.-ն հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանների հասցեին ու, ըստ մեղադրանքի, չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:

Կամոն մեկ անգամ ձեռքով հարվածել է ոստիկան Սահակյանի որովայնին, Սիրակը բռունցքով երկու անգամ խփել է ոստիկան Նաջարյանի գլխին: Քրիստինե Ն.-ն քաշքշել է ոստիկան Նաջարյանի հագուստներից, պահանջել է բաց թողնել իր ընկերներին, իսկ Քրիստինե Մ.-ն ապակու կտոր է վերցրել ու սպառնացել է վնասել ոստիկան Սահակյանին՝ վազելով նրա ուղղությամբ:

Ոստիկանների կանչով օժանդակ ուժեր են դեպքի վայր ժամանել: Վերջիններս ֆիզիկական ուժ և հատուկ միջոց՝ ձեռնաշղթաներ գործադրելով՝ Կամոյին, Սիրակին ու Քրիստինե Մ.-ին նստեցրել են ոստիկանական մի մեքենան, Քրիստինե Ն.-ին՝ մյուս մեքենան, ու նրանց բերման են ենթարկել ոստիկանություն:

Ըստ մեղադրանքի՝ բերման ենթարկվողները աղմկել ու խուլիգանությունը շարունակել են մեքենայի մեջ, այնուհետև՝ հերթապահ մասում՝ ծռելով հերթապահ մասի խցերի մետաղե դռների ճաղավանդակները: Քրիստինե Ն.-ն ոստիկանության բաժնում ճանկռել է ոստիկան Աբելյանի ճակատն ու քիթը:

Ավելի վաղ այս գործով նույն դատարանը դատապարտել էր Քրիստինեների ընկերներին՝ Կամոյին ու Սիրակին: Կամոն դատապարտվել է 2 տարի 6 ամիս, իսկ Սիրակը՝ 2 տարի ազատազրկման:

Դատարանում երկու Քրիստինեները իրենց մեղավոր ճանաչեցին, գործը քննվեց արագացված կարգով:

Դատարանը նրանց մեղավոր ճանաչեց խուլիգանության համար, նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառեց՝ յուրաքանչյուրի համար սահմանելով 2 տարի փորձաշրջան:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում