Ստամբուլում անցկացվում է բողոքի ակցիա թուրքական քրդերի առաջնորդներից մեկի՝ Թահիր Էլչիի սպանության կապակցությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Քաղաքի կենտրոնի Տաքսիմ հրապարակ են դուրս եկել մոտ 2000 ցուցարարներ: Ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է ջրցաններ և արցունքաբեր գազ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սուր քաղաքում մամլո ասուլիսի ժամանակ սպանվել է Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Թահիր Էլչին: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների միջև: