Ֆրանսիայի իշխանությունները տնային կալանքի են ենթարկել բնապահպանական շարժման 24 ակտիվիստի՝ ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովի անցկացումից առաջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին:
ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևի խոսքով՝ ակտիվիստները կասկածվում են նոյեմբերի 29-ին կայանալիք բանակցությունների ժամանակ բռնությամբ ուղեկցվող բողոքի ցույցեր ծրագրելու մեջ:
ՄԱԿ-ի կլիմայի հարցերով համաժողովը Փարիզում կբացվի նոյեմբերի 30-ին: