Շաբաթ օրը Մակեդոնիայի և Հունաստանի սահմանին մոտ 100 անօրինական ներգաղթյալներ քարկոծել են մակեդոնացի ոստիկաններին: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Միջադեպի արդյունքում տուժել է առնվազն 4 իրավապահ: Փախստականները քարկոծել են ոստիկաններին՝ ի նշան բողոքի Հունաստանի հետ սահմանին մետաղե պատնեշներ կանգնեցնելու Մակեդոնիայի իշխանությունների որոշման դեմ: Նշվում է, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքների վայր է ժամանել երկրի պաշտպանության նախարար Զորան Յոլևսկին: