Դեկտեմբերի 25-ին ողջ արևմտյան աշխարհը կնշի Սուրբ ծնունդը: Այդ կապակցությամբ շվեդական H&M ապրանքանիշը ներկայացրել է տոնական տեսանյութ՝ Քեթի Փերիի մասնակցությամբ. հյուսիսային եղջերուները, տոնածառի խաղալիքները, անագե զինվորիկները և էլֆերը պարում են Every Day Is A Holiday երգի՝ Քեթիի նոր թրեքի տակ: Այս մասին հայտնում է ELLE-ն:
«Ես այնքան ուրախ անցկացրեցի Յոնաս Աքերլունդի հետ այդ հեքիաթային տեսանյութի նկարահանման ժամանակ, ինչպես նաև Elfie Selfie գրառումով իմ սիրելի սվիտերով: Չեմ համբերում, թե երբ դուք կկարողանաք ձեր զգեստապահարանում ավելացնել մի փոքր փայլ այս կախարդական տոնական հավաքածուից»,- ասել է երգչուհին համագործակցության մասին: