Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Վահե Բադալյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
Եզրափակիչ մենամարտում մեր մարզիկը պարտվեց Անգլիան ներկայացնող Ակաշ Թուքիրին և դարձավ արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Ալեն Դանիելյանը:
Եվ այսպես, հայ մարզիկներն ավարտեցին իրենց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում և հայրենիք կվերադառնան մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալով: