Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը կստեղծի պատմության մեջ ամենախոշոր հիմնադրամը, որը մտադիր է միջոցներ ներդնել մաքուր էներգետիկայի ոլորտում հետազոտությունների և մշակումների մեջ: Այս մասին հաղորդում է ClimateWire-ը:
Իր ծրագրերի մասին Գեյթսը կարող է հայտարարել Փարիզում նոյեմբերի 30-ին կայանալիք կլիմայի հարցերով համաժողովի բացմանը:
Նշվում է, որ Գեյթսը և այլ միլիարդատերեր պատրաստ են ներդնել սեփական միջոցները: