Ստաֆորդշիրի համալսարանի հնէաբանները հայտնաբերել են մի քանի շինություններ, այդ թվում նաև գարեջրատուն Նյու Փլեյս առանձնատանը, որտեղ Շեքսպիրը անցկացրել է իր կյանքի վերջին 19 տարիները: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Նրանց հայտնաբերած շինությունների թվում եղել են խոհանոց, նկուղ, գարեջրատուն և մի շարք այլ սենյակներ և կից կառույցներ, որտեղ հաջողվել է գտնել կավից բեկորներ և սեղանի սպասք: