Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանի ուղևորներին երկուշաբթի օրը կսպասի «Սպենսեր» ռոբոտը, որի հիմնական առաքելությոնն է թույլ չտալ չվերթներից ուշացումներ՝ գրում է The Telegraph-ը:
Հոլանդական KLM ավիաընկերությունը նշում է, որ գուցե ուշացումների հիմնական պատճառն այն է, որ ուղևորները պարզապես մոլորվում են:
«Սպենսերը» ստեղծել են հինգ եվրոպական երկրների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Նիդերլանդների գիտնականները:
«Սպենսերի» մարմնի վրա կա երկու ճակատային և երկու հետին հաղորդիչներ, երկու լազերային 2D սքաներ, զույգ ստերեոխցիկ (աչքեր) և հինգ համակարգիչներ: Ռոբոտի մեջ բեռնված է նաև քարտեզ, որտեղ նշված են բոլոր խոչընդոտները` ներառյալ պատերը կամ ուղեբեռի գոտին: Ռոբոտը նաև կարող է սովորել շրջապատը՝ չափելով իր և առարկաների միջև հեռավորությունը: