Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի նախկին ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբայի խոսքերն անգլիական ակումբի վերաբերյալ: Այս մասին գրում է «Goal.com»-ը:
«Ես ուշադրություն չեմ դարձնում, երբ խոսում են զուտ այն բանի համար, որ իրենց գիրքը լավ վաճառվի:
Սիրում եմ լավ հարցազրույցները հանրաճանաչ մարդկանց, ինչպիսին Դրոգբան է, լավ թերթերի, լավ հեռուստաընկերությունների ու լրագրողների: Սակայն սա հարցազրույց չէ. սա պարզապես այն բանի համար է, որ իր կենսագրականը լավ վաճառվի:
Ես հիասթափված չեմ: Ուրախությամբ վերլուծում եմ Դիդյեի հարցազրույցը, սակայն այն Դրոգբայի չէ, ով գրքեր է վաճառում»,- մասնավորապես ասել է Մոուրինյոն: