Այսօր՝ կեսգիշերից հետո 02:00-ին, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA (Super), WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն(64-3, 53 նոկաուտ) կմենամարտի բրիտանացի Թայսոն Ֆյուրիի(24-0, 18 նոկաուտ) հետ:
Նշենք, որ նախօրեին տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման պաշտոնական արարողությունը: Ուկրաինացու քաշը 111.6 կգ է, իսկ բրիտանացու քաշը՝ 112 կգ:
Հատկանշական է, որ Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել Ֆյուրիի հետ անգամ առանց ձեռնոցների: