Ավարտվեց ֆուտբոլի Լիտվայի Ա լիգան: Վերջին՝ 36-րդ տուրում, միմյանց հետ ուժերը չափեցին առաջնության չեմպիոն «Զալգիրիս»-ն ու փոխչեմպիոն «Տրակայ»-ը:
«Տրակայ»-ի կազմում է հանդես գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու, 21-ամյա հարձակվող Դավիթ Արշակյանը: Տանտերերին հաջողվեց առավելության հասնել 3:0 հաշվով: Արշակյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Դավիթը խփած 25 գոլով դարձավ Լիտվայի Ա լիգայի 2-րդ լավագույն ռմբարկուն՝ 3 գոլով զիջելով առաջատարին: Նշենք, որ Արշակյանին հաջողվել է 25 գոլի հեղինակ դառնալ 34 խաղում: