Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Թուրք լրագրողներն Էրդողանին հիշեցրել են, որ ժամանակին նա մեկ բանաստեղծության համար 3.5 ամիս անցկացրել է բանտում

Թուրքական T24 առցանց թերթի փոխանցամբ՝ թուրքական մամուլը մեծապես անդրադարձել է Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին ու Անկարայում թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլի երեկվա կալանավորմանը, ինչի համար պատճառ է դարձել, որ նրանք լուսանկարներ են հրապարակել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) կողմից բեռնատարներով Սիրիա զենք ուղարկելու փորձի մասին։

Լրագրողների կալանավորումը դատապարտել են թուրքական 12 թերթերի 46 ներկայացուցիչներ, որոնց թվում կան նաև այնպիսիք, որոնք նույնպես հայտնվել են կալանավորման վտանգի տակ։

Իրենց հրապարակումներում լրագրողները շեշտադրում են հետևյալը. «Մենք լրտես չենք, դավաճան չենք, հերոս չենք։ Մենք պարզապես լրագրող ենք, և այստեղ իրականացնում ենք լրագրողական գործունեություն»։

Լրագրողները խստապես դատապարտել են իրենց գործընկերների կալանավորումները։ Նրանք վրդովմունք են հայտնել, որ «լուր» հրապարակելու պատճառով Դյունդարին ու Գյուլին մեղադրել են «լրտեսական գործունեության», «ահաբեկչական զինված խմբավորման անդամ հանդիսանալու» համար։

Նրանք հիշեցրել են, որ Nokta պարբերականի ղեկավարներին սպառնում է 20-ական տարի ազատազրկում, իսկ Today Zaman թերթի գլխավոր խմբագրին՝ 8 տարվա ազատազրկում, որ թվիթերյան մեկ գրառման համար հեղինակին դատապարտում են մեկ տարվա ազատազրկման (ԺՀԿ-ական պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն հոկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիայում ավելի շատ են թվիթների համար կալանավորվածները, քան ԴԱԻՇ-ին անդամակցելու համար կալանավորվածները.- 1in.am)։

Hürriyet թերթի սյունակագիր Էրթուղրուլ Օզքյոքը, որին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին «վիրավորելու» համար, սպառնում է ավելի քան 5 տարվա ազատազրկում, Էրդողանին հիշեցրել է, որ նա մեկ բանաստեղծություն ընթերցելու համար նախկինում ազատազրկվել է 3.5 ամիս ժամկետով, ինչն էլ խորը հետք է թողել նրա վրա։

Հիշեցնենք, որ 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում անցկացված հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջումից հետո՝ հունիսի վերջին Նեջմեթթին Էրբաքանի կոալիցիոն կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ, իսկ 1998 թվականի հունվարին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց «Ռեֆահ» կուսակցությունը ցրելու մասին:

«Ռեֆահի» առաջնորդներից Ռեջեփ Էրդողանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, ստիպված էր բանտում 4 ամիս անցկացնել ցույցի ժամանակ իսլամիստական տրամադրություններ արտահայտելու համար. «Մինարեները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները»:

1998 թվականի փետրվարի 21-ին թուրքական դատարանը կրոնական ու ռասիստական ատելություն բորբոքելու համար Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ կետով Էրդողանին դատապարտեց մեկամյա բանտարկության և նշանակեց 860 միլիոն (հին) թուրքական լիրա տուգանք: Էրդողանի բողոքարկումից հետո նախ այդ պատժաչափը նվազեցվեց մինչև 10 ամսվա, իսկ տուգանքը՝ մոտ 177 միլիոնի, ապա Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1998 թվականի սեպտեմբերի 24-ին վճռեց, որ Էրդողանը բանտում պետք է անցկացնի 4 ամիս:

Էրդողանը բանտից, ուր հայտնվել էր 1999 թվականի մարտի 26-ին, դուրս եկավ նույն թվականի հուլիսի 24-ին։ Ավելի ուշ Էրդողանը հայտարարեց, որ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ստեղծելու գաղափարն իր մոտ ծագել է բանտում անցկացրած ժամանակ։ ԱԶԿ-ն Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականի նոյեմբերի 3-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում