Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 15-րդ տուրում Երևանի «Փյունիկ»-ը ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Ալաշկերտ»-ին:
Տանտերերը չկարողացան օգտագործել առաջատարին շրջանցելու հնարավորությունը: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի:
15-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը, անկախ մյուս հանդիպումներից, մնում է «Ալաշկերտ»-ը, երկրորդը «Փյունիկ»-ն է, որին 5 միավոր զիջում է Երևանի «Արարատ»-ը, որն այսօր 3:1 հաշվով առավելության հասավ հետնապահ «Ուլիս»-ի նկատմամբ: