Արքայադուստր Դիանայի մահը մեծ հարված է եղել իր երկու որդիների համար: Արքայազն Հարին վերջերս է անկեղծացել իր ապրումների մասին, որոնք ունեցել է, երբ իմացել է մոր մահվան լուրը՝ գրում է Joinfo.ua-ն:
«Ես գիտեմ, որ այդ ներքին դատարկությունը միշտ զգալու եմ, և ոչնչով հնարավոր չէ այն լցնել»,- խոստովանել է 31-ամյա արքայազնը: Այդ խոստովանությունը նա արել է Աֆրիկայում բարեգործական այցի շրջանակներում որբ երեխաների համար բացված Mamohato կենտրոնի բացման ժամանակ:
Ինչպես հայտնի է, արքայազն Հարին ընդամենը 12 տարեկան էր, երբ արքայադուստր Դիանան 36 տարեկանում զոհվեց ավտովթարից: Հարին միջոցառման ժամանակ պատմել է, թե ինչ ծանր ապրումներ է ունեցել:
«Կենտրոնի երեխաները փոքր էին իմ այն տարիքից, երբ կորցրի մորս, նրանց վիճակը ավելի ծանր է, քան իմը այն ժամանակ: Սակայն մենք միևնույն ապրումներն ենք ունեցել՝ ծնողների կորուստը զգալով»,- նշել է նա: