Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունը մոտենում է ավարտին: Այսօր տեղի կունենան եզրափակիչ փուլի գոտեմարտերը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Եզրափակիչում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Վահե Բադալյանը, չեմպիոնի կոչման համար կմրցի Անգլիան ներկայացնող Ակաշ Թուքիրի հետ: Մենամարտը կմեկնարկի 18:00-ին: