Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արագածոտնի մարզում շիզոֆրենիայով տառապող 55-ամյա տղամարդը սպանել է կնոջը, քանի որ նա իր հետ նույն անկողնում չի քնել

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Գ.-ի գործի քննությունը:

55-ամյա Գևորգին 2015 թվականի օգոստոսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Գևորգը մեղադրվել էր իր կնոջը՝ Գրետային (անունը փոխված է) սպանելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Գևորգը կնոջը կյանքից զրկել էր՝ վրդովված լինելով նրա անտարբեր վերաբերմունքից, մասնավորապես՝ նույն անկողնում իր հետ չքնելու հանգամանքից:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2015 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Գևորգը վերցրել է խոհանոցային դանակը, մտել է հյուրասենյակ, մոտեցել է այնտեղ դրված թախտին թիկունքով դեպի իրեն պառկած կնոջը և դանակով մեկ հարված է հասցրել կնոջ կրծքավանդակի աջ հատվածին՝ պատճառելով թափանցող վերք ու առաջացնելով սուր ներքին արյունահոսություն: Կինը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

2015 թվականի հոկտեմբերի 8-ին ստացվել է Գևորգ Գ.-ի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Գևորգ Գ.-ն դեռ 1999 թվականից տառապել է «Շիզոֆրենիա՝ պարանոիդ ձև, ցնորազառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ:

Կնոջը սպանելու պահին Գևորգը, ըստ փորձագիտական եզրակացության, գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ, ինչը նրան զրկել է իր գործողությունների համար հաշիվ տալու, դրանք ղեկավարելու հնարավորությունից:

Փորձագիտական եզրակացությամբ Գևորգ Գ.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Նույն օրը վերացվել է Գևորգ Գ.-ի կալանավորումը, նրա նկատմամբ կիրառվել է անվտանգության միջոց՝ նա տեղավորվել է հոգեբուժական կլինիկայի հատուկ հսկողության բաժանմունք:

Քրեական օրենքով արգելված արարք կատարած անձ Գևորգ Գ.-ն դատարանում ընդունել է, որ դանակով հարվածել ու սպանել է կնոջը՝ Գրետային:

Գևորգի հարսը ցուցմունք է տվել, որ ամուսինը Գևորգի ու սպանված Գրետայի որդին է: Ինքն ու ամուսինը իրենց երեք անչափահաս երեխաների հետ գյուղում ապրել են ամուսնու ծնողների հետ համատեղ: Ինքն իմացել է, որ սկեսրայրը 15 տարի տառապել է հոգեկան հիվանդությամբ, նա հաշվառված է եղել  բժշկական կենտրոնում:

2015 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 19-ի սահմաններում իր ամուսինը գնացել է հարևան գյուղ: Տանը մնացել են ինքը, երեք անչափահաս երեխաները, սկեսուրն ու սկեսրայրը:

Ժամը 20-ի սահմաններում ինքը հյուրասենյակում հեռուստացույց է դիտել: Այդ օրը Գևորգն անհանգիստ է եղել: Սկեսուրը քնել է հյուրասենյակի թախտի վրա:

Ինքը երեխաներին պառկեցրել է քնելու, հետո հյուրասենյակում հեռուստացույց է դիտել:

Գևորգը քնել է հյուրասենյակի կողքին գտնվող ննջասենյակում: Այդ ընթացքում Գևորգը հինգ րոպե ընդմիջումով երեք-չորս անգամ մտել է հյուրասենյակ, ծխախոտ է վառել ու դուրս է եկել:

Ինքը ժամը  22-ն անց 30-ի սահմաններում դուրս է եկել հյուրասենյակից, գնացել է իր սենյակ, որ քնի:

Այդ ժամանակ սկեսուրը քնած է եղել, իսկ Գևորգը գտնվում էր դրսում:

Ինքը մտել է իր սենյակ, նստել է մահճակալին ու 1-2 րոպե հետո լսել է սկեսուրի ձայնը՝ վախ, մեռա:

Ինքը շտապ մտել է հյուրասենյակ, տեսել է, որ Գրետան մեջքի վրա պառկած է թախտին: Մոտեցել, տեսել է, որ նրա հագի կանաչ սվիտերը արյունոտ է, ձախ կրծքային հատվածում պատռված տեղ կա՝ դանակի տեղն էր: Ինքը Գրետային հարցրել է՝ ի՞նչ է եղել, նա ասել է, թե Գևորգն է խփել:

Այդ ընթացքում տուն է եկել ամուսինը: Նա զանգահարել է շտապօգնություն:

Մոտ 10-15 րոպե անց եկել է շտապօգնությունը, Գրետային տեղափոխել են հիվանդանոց: Ամուսինը գնացել է նրա հետ…

Քիչ անց եկել են ոստիկանները, Գևորգը նրանց ցույց է տվել փակ պատշգամբում դրված խոհանոցային դանակը և ասել է, որ դրանով է խփել Գրետային:

Դատարանը հաստատված է համարել Գևորգ Գ.-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման փաստը, ինչպես նաև այն, որ Գևորգ Գ.-ն այդ արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, իր հոգեկան վիճակով նա վտանգավոր է իր և այլ անձանց համար:

Դատարանը որոշել է Գևորգ Գ.-ին ազատել քրեական պատասխանատվությունից, նրա նկատմամբ կիրառել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ բուժում հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի բաժանմունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում